Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է օգնել ֆերմերին բարելավելու և կայունացնելու գյուղմթերքի արտադրությունը՝ ապահովելով սպառողին առողջ ու անվտանգ սննդամթերքով:

«Կանաչ արահետ»-ն օգնում է ֆերմերներին արտադրելու և վաճառելու բարձրորակ և, հետևապես՝ շուկայում մրցունակ գյուղատնտեսական արտադրանք:

Վերջինս իրականացվում է ֆերմերային խմբերի (ֆերմերային դաշտային դպրոցներ, հետազոտական խմբեր և այլն) և կոոպերատիվների ստեղծման և զարգացման միջոցով:

Մեր ընտրած մոտեցումը հնարավորություն է տալիս բարձրացնելու «Կանաչ արահետ»-ի անդամ ֆերմերների, նրանց ընքանիքների, ինչպես նաև մեր ֆերմերների հետ համագործակցող անհատների ու կազմակերպությունների եկամուտն ու կենսամակարդակը:

Գործընկերներ

Կանաչ ուսուցման կենտրոն

Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿի և «Գրին լայֆ» ՍՊԸի գործընկերության շնորհիվ 2015 թվականին հիմնված «Ուսուցման կանաչ կենտրոնը» օրգանական ֆերմերային տնտեսության եզակի մոդել է, որը ֆերմերներին, ուսանողներին, ինչպես նաև առհասարակ գյուղատնտեսությամբ հետաքրքրվողներին  առաջարկում է կրթական և հետազոտական հնարավորություններ։

Մեր մասին թվերով

0

Իրականացված ծրագրեր

0

Երջանիկ շահառուներ

0

Անդամներ

0

Տարվա փորձառություն

Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոն

Ամեն տարի սեպտեմբերին «Կանաչ արահետ» ՀԿ-ն կազմակերպում և իրականացնում է Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը, որի հիմնական նպատակն է նպաստել գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն զարգացմանը Հայաստանում:

Մեր Փառատոնը՝ մի եզակի հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, գնորդները, տարբեր կազմակերպություններ և պոտենցիալ դոնորներ հանդիպում են փոխադարձ համագործակցություն և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով: Բացի այդ, Փառատոնը հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայացնելու հայկական, ազգային փոքրամասնությունների ու տարբեր ազգերի  մշակույթն ու ավանդույթները:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին։ Մասնակցության համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ և գրանցվել։

office_8j85r5o9Home