Կանաչ Արահետ Հասարակական Կազմակերպություն

Նպատակը մեկն է՝ զարգացած գյուղ և գյուղատնտեսություն

«Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպությունն ստեղծվել է 2004թ.-ի դեկտեմբերին: Կազմակերպության հիմնադրման ակունքում էին մի խումբ ֆերմերներ, գիտնականներ, ուսանողներ և ագրոբիզնեսի ոլորտի մասնագետներ: Նրանք միավորված էին ընդհանում նպատակով և դեպի այդ նպատակը տանող ուղու ընդհանուր տեսլականով:

Նպատակը մեկն էր՝ Հայաստանի գյուղատնտեսության և գյուղական բնակավայրերի զարգացումը: Կազմակերպության հիմնադիրները համոզված էին, որ այն իրականություն դարձնելու ամենաարդյունավետ ուղին ֆերմերային կոոպերացիայի և առևտրային գյուղատնտեսության զարգացմանը նպաստելն է: Եվ արդեն ավելի քան տաս տարի «Կանաչ արահետ»-ը հաջողությամբ ընթանում է այդ ուղով:

«Կանաչ արահետ»-ի մեծագույն առավելությունը մասնագիտական մեծ փորձն է, որն իր անդամների հարուստ անհատական փորձի ու գիտելիքների գումարային արտահայտությունն է: Մեր անդամներից շատերը երկար տարիներ աշխատում են գյուղատնտեսության և գյուղի զարգացման ոլորտում:

Օգնության ձեռք մեկնելով ֆերմերին՝ «Կանաչ արահետ»-ը փոխադարձ աջակցություն է ստանում գյուղատնտեսական կոոպերատիվներից և ֆերմերային խմբերից: Դրանց մի մասն ստեղծվել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից իրականացված «Մարկետինգի աջակցության ծրագրի» շրջանակներում: Կազմակերպությանն անդամակցում են նաև անհատ ֆերմերներ, գյուղատնտեսության ոլորտի և զարգացման գծով մասնագետներ, գիտնականներ ու հետազոտողներ, ուսանողներ՝ բոլոր նրանք, ովքեր կիսում են մեր գաղափարներն ու նպատակները:

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է օգնել ֆերմերին բարելավելու և կայունացնելու գյուղմթերքի արտադրությունը՝ ապահովելով սպառողին առողջ ու անվտանգ սննդամթերքով:

«Կանաչ արահետ»-ն օգնում է ֆերմերներին արտադրելու և վաճառելու բարձրորակ և, հետևապես՝ շուկայում մրցունակ գյուղատնտեսական արտադրանք:

Վերջինս իրականացվում է ֆերմերային խմբերի (ֆերմերային դաշտային դպրոցներ, հետազոտական խմբեր և այլն) և կոոպերատիվների ստեղծման և զարգացման միջոցով:

Մեր ընտրած մոտեցումը հնարավորություն է տալիս բարձրացնելու «Կանաչ արահետ»-ի անդամ ֆերմերների, նրանց ընքանիքների, ինչպես նաև մեր ֆերմերների հետ համագործակցող անհատների ու կազմակերպությունների եկամուտն ու կենսամակարդակը:

«Կանաչ արահետ»-ի ռազմավարական ուղղությունները

1. Նպաստել գյուղական համայնքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը՝ կայուն գյուղատնտեսության ներդրման միջոցով

  • Կրթություն, խորհրդատվություն, իրազեկության մակարդակի բարձրացում
  • Կայուն գյուղատնտեսության զարգացում և էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների արտադրություն
  • Գյուղատնտեսական կիրառական հետազոտություններ
  • Ագրոկենսաբազմազանության պահպանություն
  • Գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրում
  • Ֆերմերային խմբերի ձևավորում և զարգացում
  • Նյութատեխնիկական աջակցություն ֆերմերներին և ֆերմերային խմբերին` ներդրումային ծրագրերի միջոցով
  • Մարքեթինգային ծառայությունների մատուցում
  • Շահերի պաշտպանություն և լոբբինգ

2. Նպաստել բնական միջավայրի պահպանությանը և շրջակա միջավայրի հիմնախնդիրների լուծմանը

  • Բնապահպանական կրթություն, խորհրդատվություն, իրազեկության մակարդակի բարձրացում
  • Բնապահպանական խմբերի ձևավորում և զարգացում
  • Շահերի պաշտպանություն և լոբբինգ
  • Կանաչ տեխնոլոգիաների ներդրում
  • Շրջակա միջավայրի բաղադրիչների պահպանություն և մոնիտորինգ

3. ՀԿ-Ի կարողությունների զարգացում և հզորացում

  • Կազմակերպության անդամության աճ, զարգացում և անդամների հետ աշխատանքի շարունակականություն
  • Միջազգային դոնորների հետ կապերի ակտիվացում
  • Ակտիվացնել Կանաչ արահետի այլընտրանքային ֆոնդահայթայթման աշխատանքները՝ ապահովելով կազմակերպության կայունությունը
  • Ուսուցման կենտրոնի ստեղծում` ընդլայնելով կազմակերպության գործունեությունը
  • Ծրագրային թիմի կազմավորում ՝ կազմակերպության ֆինանսական կայունությունը ապահովելու նպատակով
  • Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ընթացակարգերի ներդրում  մարդկային եվ ֆինանսական ռեսուրսների կառավարման ոլորտներում
  • Հանրության հետ կապերի բարելավում և զարգացում
  • Դրական վերաբերմունքի ձևավորում.
  • Դրական փոխհարաբերությունների ստեղծում.
office_8j85r5o9Կանաչ Արահետ Հասարակական Կազմակերպություն