English / Հայերեն

«Կանաչ արահետը» գործին նվիրված մարդկանց մի խումբ է, ովքեր ջանում են նպաստել Հայաստանի գյուղատնտեսության բարեփոխմանը: Մենք առաջիններից էինք, ով սկսեց Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման գործը:

  • Green Lane invites you to participate in the Harvest Festival: Rural Life and Traditions - 2015

Նպատակը մեկն է՝ զարգացած գյուղ և գյուղատնտեսություն

"Կանաչ արահետ" գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպությունն ստեղծվել է 2004թ.-ի դեկտեմբերին: Կազմակերպության հիմնադրման ակունքում էին մի խումբ ֆերմերներ, գիտնականներ, ուսանողներ և ագրոբիզնեսի ոլորտի մասնագետներ: Նրանք միավորված էին ընդհանում նպատակով և դեպի այդ նպատակը տանող ուղու ընդհանուր տեսլականով:

Նպատակը մեկն էր՝ Հայաստանի գյուղատնտեսության և գյուղական բնակավայրերի զարգացումը: Կազմակերպության հիմնադիրները համոզված էին, որ այն իրականություն դարձնելու ամենաարդյունավետ ուղին ֆերմերային կոոպերացիայի և առևտրային գյուղատնտեսության զարգացմանը նպաստելն է: Եվ արդեն ավելի քան տաս տարի "Կանաչ արահետ"-ը հաջողությամբ ընթանում է այդ ուղով:

"Կանաչ արահետ"-ի մեծագույն առավելությունը մասնագիտական մեծ փորձն է, որն իր անդամների հարուստ անհատական փորձի ու գիտելիքների գումարային արտահայտությունն է: Մեր անդամներից շատերը երկար տարիներ աշխատում են գյուղատնտեսության և գյուղի զարգացման ոլորտում:

Օգնության ձեռք մեկնելով ֆերմերին՝ "Կանաչ արահետ"-ը փոխադարձ աջակցություն է ստանում գյուղատնտեսական կոոպերատիվներից և ֆերմերային խմբերից: Դրանց մի մասն ստեղծվել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից իրականացված "Մարկետինգի աջակցության ծրագրի" շրջանակներում: Կազմակերպությանն անդամակցում են նաև անհատ ֆերմերներ, գյուղատնտեսության ոլորտի և զարգացման գծով մասնագետներ, գիտնականներ ու հետազոտողներ, ուսանողներ՝ բոլոր նրանք, ովքեր կիսում են մեր գաղափարներն ու նպատակները:

 

 

 

Մեր օրացույցը

Մարտի - 2017
Կ Ե Ե Չ Հ Ո Շ
  01 02 03 04
05 06 07 08 09
10
11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է օգնել ֆերմերին բարելավելու և կայունացնելու գյուղմթերքի արտադրությունը՝ ապահովելով սպառողին առողջ ու անվտանգ սննդամթերքով:

"Կանաչ արահետ"-ն օգնում է ֆերմերներին արտադրելու և վաճառելու բարձրորակ և, հետևապես՝ շուկայում մրցունակ գյուղատնտեսական արտադրանք:

Վերջինս իրականացվում է ֆերմերային խմբերի (ֆերմերային դաշտային դպրոցներ, հետազոտական խմբեր և այլն) և կոոպերատիվների ստեղծման և զարգացման միջոցով:

Մեր ընտրած մոտեցումը հնարավորություն է տալիս բարձրացնելու "Կանաչ արահետ"-ի անդամ ֆերմերների, նրանց ընքանիքների, ինչպես նաև մեր ֆերմերների հետ համագործակցող անհատների ու կազմակերպությունների եկամուտն ու կենսամակարդակը: 


Այց՝ “Արեգնադեմ” գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվ

2014 թվականի հոկտեմբերի 13-ին Հիլֆսվերք ավստրիական կազմակերպության ներկայացուցիչներ՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Ջուլիա Վեբերը և Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Նիկոլ Բաուերը, «Կանաչ...շարունակել

Բնապահպանական սեմինար` Վանաձորի աշակերտների համար

Ս.թ. հոկտեմբերին «Էկոմիգրացիա. երկխոսություն և համագործակցություն Հարավային Կովկասի երկրներում` առավել լավ կյանքի համար» ծրագրի շրջանակներում Վանաձոր քաղաքի տարբեր դպրոցների շուրջ 30 բարձր դասարանի աշակերտների համար «Կանաչ...շարունակել

Էկոմիգրացիա. Հարավային Կովկասում կյանքի բարելավմանն ուղղված երկխոսություն և համագործակցություն

2014թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Էկոմիգրացիա.  Հարավային Կովկասում կյանքի բարելավմանն ուղղված երկխոսություն և համագործակցություն» ծրագրի ղեկավար խորհրդի հանդիպումը, որի նպատակն էր քննարկել ծրագրի շրջանակներում մշակած...շարունակել

Գյուղատնտես հայ կանայք հրավիրում են ձեզ փառատոնի

2014թ. հոկտեմբերի 11-ին կազմակերպվելիք "Գյուղական կյանքի և ավանդույթների"փառատոնին իրենց մասնակցությունը կունենա նաև Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի “Արենի” կանանց խումբը: Նրանք կներկայացնեն “Արենի” հանրահայտ գինին,...շարունակել


  • Ֆերմերի հետ կողք կողքի

  • Կանաչ արահետով՝ դեպի կանաչ ապագա

  • Գյուղատնտեսություն՝ ապագա սերունդների համար

  • Կայուն գյուղատնտեսությունը՝ կանաչ ապագայի երաշխիք