English / Հայերեն
Անդամակցության պայմաններ
Անդամակցության առցանց դիմում

“Կանաչ արահետ”-ը ձեզ է ներկայացնում Արա Հովհաննիսյանի և Նունե Սարուխանյանի հեղինակած նոր գիրքը՝ “Կիտրոնի մշակություն” շարունակել...

Կանաչ արահետն առաջարկում է իր անդամներին

«Կանաչ արահետը» կարևորում է իր անդամներին ցուցաբերվող տեղեկատվական, ուսումնական և խորհրդատվական աջակցությունը: Կազմակերպությունը տարիների ընթացքում ստեղծել է գյուղատնտեսական և բնապահպանական տեղեկատվության ու գիտելիքի հարուստ բազա, որն ամբողջությամբ հասանելի է ֆերմերներին, գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին և, ընդհանրապես, գյուղատնտեսության հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող յուրաքանչյուր անձի:

Մեր անդամներն անվճար տեղեկատվություն են ստանում գյուղատնտեսության բոլոր ճյուղերի վերաբերյալ, ինչպես նաև ապահովվում են անհրաժեշտ գրականությամբ:

Իրականացվող ծրագրերում առաջնահերթ կերպով ներգրավվում են կազմակերպության անդամները:

Կազմակերպության բոլոր անդամներին հնարավորություն է ընձեռվում վերապատրաստվել Հայաստանում և արտերկրում՝ մասնակցելով փորձի փոխանակման, ուսուցողական ծրագրերի, համաժողովների, աշխատաժողովների և այլն:

Արտերկրի անդամների համար հնարավորություն ենք ընձեռում այցելել Հայաստան, մասնակցել Կանաչ արահետի կողմից իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ծանոթանալ երկրի ագրարային ոլորտին, մշակույթին և պատմությանը:

Ագրարային և բնապահպանական ոլորտների հետազոտողներին և ուսանողներին հնարավորություն ենք տալիս աշխատել մեր փորձարարական ֆերմերային տնտեսություններում և հրապարակումներով հանդես գալ Հայաստանի և արտերկրի գիտական հանդեսներում: Աջակցում ենք նրանց մասնակցությանը միջազգային տարբեր համաժողովների, մասնագիտական հավաքների և նպատակային հանդիպումների, ինչպես նաև օժանդակում ենք արտերկրի կրթական հաստատություններում ուսումը շարունակելու գործում:

Ո՞վ կարող է անդամակցել «Կանաչ արահետ» ՀԿ-ին

«Կանաչ արահետ» ՀԿ-ի անդամ կարող է դառնալ ՀԿ-ի կանոնադրությունն ընդունող Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև արտերկրի 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի:

 Անդամագրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը. 

  • Դիմում
  • Անձնագրի պատճեն
  • Աշխատանքային կենսագրություն (cv)
  • Դիպլոմի պատճեն (առկայության դեպքում)
  • Տնտեսության բնութագիր (առկայության դեպքում)
  • Գունավոր լուսանկար (3x4 չափսի)

Տարեկան անդամավճարը կազմում է.

Անհատ ֆերմերների, ֆերմերային խմբերի անդամների, ուսանողների, կամավորների, թոշակառուների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար 3000 ՀՀ դրամ 8 ԱՄՆ դոլար
«Կանաչ արահետ»ի հիմնադիր անդամների, համագործակից մասնագետների, միջազգային ու տեղական կազմակերպությունների աշխատակիցների և ՀՀ այլ քաղաքացիների համար 12000 ՀՀ դրամ 30 ԱՄՆ դոլար
Արտերկրի քաղաքացիների, ուսանողների համար 40000-80000 ՀՀ դրամ 100-200 ԱՄՆ դոլար
«Կանաչ արահետի» պատվավոր անդամների համար 120000-200000 ՀՀ դրամ 300-500 ԱՄՆ դոլար
«Կանաչ արահետի» հովանավորների համար 400000 և ավելի ՀՀ դրամ 1000 և ավելի ԱՄՆ դոլար

Անդամավճարների համար բանկային տվյալներ

Բանկի անվանում՝ Կոնվերս բանկ ՓԲԸ

Հաշվեհամարը պատկանում է՝Կանաչ արահետ ՀԿ-ին
ՀՎՀՀ՝01552199
Հաշվեհամար (հայկական դրամ)՝ 19300-03598050100
Հաշվեհամար (ԱՄՆ դոլար)՝19300-03598050101
Հաշվեհամար (Եվրո)՝19300-03598050104
Բանկ հասցեն՝ Վազգեն Սարգսյանի փողոց, 26/1
Հեռ՝ +374 10 511235
Ֆաքս՝ +374 10 511212

Նշում՝ Խնդրում ենք որպես փոխանցման նպատակ անպայման նշել «ԱՆԴԱՄԱՎՃԱՐ»