English / Հայերեն

“Կանաչ արահետ”-ը ձեզ է ներկայացնում Արա Հովհաննիսյանի և Նունե Սարուխանյանի հեղինակած նոր գիրքը՝ “Կիտրոնի մշակություն” շարունակել...

21.02.2015

«Կանաչ Արահետ» ԳԱ ՀԿ-Ի Խորհրդի նիստ


«Կանաչ Արահետ» ԳԱ ՀԿ-Ի Խորհրդի նիստ, փետրվարի 21-22, 2015թ.

Սույն թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցավ «Կանաչ արահետ» ՀԿ-ի խորհրդի նիստը:

Խորհրդի անդամները քննարկեցին 2014-2018 թվականների ռազմավարական և 2015թ. գործունեության պլանը: Կատարվեցին փոփոխություններ և լրացումներ 2015-2018թթ ռազմավարական պլանում, հստակեցվեցին անդամավճարների գանձման մեխանիզմները և գործողությունների պլանը առաջիկա 3 տարիների համար: Կատարված փոփոխությունները և կազմված գործողությունների պլանը կներկայացվի խորհրդի նիստին հաստատման համար:


«Համակարգված և ընդգրկուն բազմաշահառու երկխոսության ամրապնդում` Հարավային Կովկասի երկրներում էկոմիգրացիայի ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը խթանելու համար» ծրագրի շրջանակներում պատրաստված քաղաքացիների համար ուղեցույցի վերջնական տարբերակի քննարկումը կայացավ փետրվարի 22-ին:

Ուղեցույցի նպատակն է ուղղորդել ՀՀ քաղաքացիներին հետևյալ հարցերի վերաբերյալ` ովքե՞ր են էկոմիգրանտները, որո՞նք են նրանց իրավունքները` համաձայն ազգային օրենսդրության և միջազգային ուղենիշների, ո՞ւր և ինչպե՞ս նրանք կարող են դիմել օգնության համար: Քննարկման արդյունքում որոշում ընդունվեց, որ ուղեցույցն վերջնական փոփոխություններից հետո պատրաստ է տպարան հանձնելու: