English / Հայերեն

“Կանաչ արահետ”-ը ձեզ է ներկայացնում Արա Հովհաննիսյանի և Նունե Սարուխանյանի հեղինակած նոր գիրքը՝ “Կիտրոնի մշակություն” շարունակել...

22.05.2015

“Կիտրոնի մշակություն”. նոր գիրք


“Կիտրոնի մշակություն” նոր գիրքը կդառնա ձեր լավագույն խորհրդատուն

“Կիտրոնի մշակություն” նոր գիրքը կդառնա ձեր լավագույն խորհրդատուն

“Կանաչ արահետ”-ը ձեզ է ներկայացնում Արա Հովհաննիսյանի և Նունե Սարուխանյանի հեղինակած նոր գիրքը՝ “Կիտրոնի մշակություն”: Գրքում ամբողջական, հետաքրքիր և հանրամատչելի կերպով ներկայացված են կիտրոնի արդյունավետ մշակության և բարձրորակ բերքի ստացման գաղտնիքները: Առանձնահատուկ տեղ է հատկացվել օրգանական եղանակով՝ առանց թունանյութերի օգտագործման, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարին:

Գիրքն, անշուշտ, հավասարապես կհետաքրքրի և՛ կիտրոնի մշակությամբ զբաղվող ֆերմերներին, և՛ գյուղատնտեսներին ու ուսանողներին, և՛ բնակարանում կիտրոնի ծառ խնամող սենյակային բույսերի սիրահարներին:

Գրքում դուք կգտնեք հետքրքիր և օգտակար տեղեկություններ այս բույսի առանձնահատկությունների, բազմացման եղանակների, հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի, ինչպես նաև կիտրոնի մշակության պատմության և դրա բուժիչ հատկությունների մասին:

Դուք կիմանաք, թե ինչպես աճեցնել այս հրաշք ծառը տարբեր պայմաններում՝ սենյակում, ջերմոցում կամ այգում: Կծանոթանաք կիտրոնի խրամատային մշակության եղանակին:

Համոզված ենք, որ այն գիրքը կդառնա ձեր լավագույն խորհրդատուն:

Այն գնելու համար դուք կարող եք դիմել “Կանաչ արահետ”-ի գրասենյակ՝

Երևան, Մխիթար Հերացի, 24/1

Հեռ./Ֆաքս՝ (+374 10) 575 995, 575 779

Բջջ. հեռ.՝ (+37491) 541 177, (+37499) 155 115

Էլ.փոստ՝ office@greenlane.am 

Կայք՝ www.greenlane.am