English / Հայերեն

“Կանաչ արահետ”-ը ձեզ է ներկայացնում Արա Հովհաննիսյանի և Նունե Սարուխանյանի հեղինակած նոր գիրքը՝ “Կիտրոնի մշակություն” շարունակել...

28.01.2015

Շնորհավո´ր տոնդ, հայ զինվոր


2015թ. հունվարի 28-ին` Հայոց Բանակի օրը, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունն իրականացրեց հերթական բարեգործական միջոցառում` այս անգամ այցելելով Կոտայքի մարզում տեղակայված թիվ N զորամաս և զինծառայողներին տրամադրելով նվերներ, իսկ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն` քաղցրավենիք…

Սիրելի զինվոր, Քո խիզախության շնորհիվ է, որ կարող ենք հանգիստ լինել մեր երեխաների ապահովության և լուսավոր ապագայի համար:

Մեկ անգամ ևս մեր երախտիքի խոսքն ենք ուղղում հայկական բանակում ծառայության մեջ գտնվող բոլոր զինվորներին, սպայական կազմին և օժանդակ անձնակազմին՝ մաղթելով ուժ և կորով՝ նոր նվաճումներ ու հաղթանակներ գրանցելու համար:

Եվ թող մեր մարտունակ բանակի շնորհիվ խաղաղություն ապահովվի տարածաշրջանում:

Կանաչ արահետի թիմի այս բարեգործական նախաձեռնությանը միացան նաև երգիչներ Մկրտիչն ու Արմենը և երաժիշտ Նարեկը: Նրանց կատարումները, որոնք ուղեկցվեցին զինծառայողների անկեղծ ու խանդավառ պարերով, առավել ուրախ և բովանդակալից դարձրեցին զինվորների տոնը:

Շնորհավո՜ր տոնդ, հայ զինվո՛ր, մենք խոնարհվում ենք Քո խիզախության ու Քո հզոր ու բարի կամքի առջև...

Կանաչ արահետ ՀԿ-ի թիմ

մանրամասները՝ Facebook-ում >>