English / Հայերեն

“Կանաչ արահետ”-ը ձեզ է ներկայացնում Արա Հովհաննիսյանի և Նունե Սարուխանյանի հեղինակած նոր գիրքը՝ “Կիտրոնի մշակություն” շարունակել...

04.11.2014

Այց՝ “Արեգնադեմ” գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվ


2014 թվականի հոկտեմբերի 13-ին Հիլֆսվերք ավստրիական կազմակերպության ներկայացուցիչներ՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Ջուլիա Վեբերը և Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Նիկոլ Բաուերը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը և ծրագրի համակարգող Վարդգես Դավթյանը այցելեցին Շիրակի մարզի Արեգնադեմ համայնք ծանոթանալու «Արեգնադեմ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի շենքի վերանորոգման և սարքավորումներով վերազինման աշխատանքներին:

Կոոպերատիվի շենքը գրեթե պատրաստ է, ավարտին են հասել նաև ներքին հարդարման աշխատանքները: Կոոպերատիվին տրամադրվել են բոլոր անհրաժեշտ սարքավորումները և գույքը իր գործունեությունն սկսելու համար:


Կոոպերատիվը հիմնադրվել է «Հարավային Կովկասում գյուղական համայնքների կանանց կարողությունների զարգացումը կայուն գյուղատնտեսության ապահովման համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ Հիլֆսվերք ավստրիական կազմակերպության կողմից` Վրաստանում համագործակցելով CENN-ի և Հայաստանում` «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ-ի հետ:


Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ
ՀՀ, 0025, ք. Երևան Հերացու 16/29
Հեռ. (+37410) 575995, 575779
Էլ. Փոստ office@greenlane.am 
Կայք. www.greenlane.am