English / Հայերեն
Ընթացիկ ծրագրեր
Ավարտված ծրագրեր
Ծրագրերի արխիվ

“Կանաչ արահետ”-ը ձեզ է ներկայացնում Արա Հովհաննիսյանի և Նունե Սարուխանյանի հեղինակած նոր գիրքը՝ “Կիտրոնի մշակություն” շարունակել...

Ընթացիկ ծրագրեր

Աջակցություն կանանց խմբերին հյուսիս-արևելյան Հայաստանում

  • Իրականացնող՝ Կանաչ արահետ ՀԿ, ֆինանսավորող՝ Հույսի նշան կազմակերպություն, հոկտեմբեր 2016 - սեպտեմբեր 2017
Կանաչ արահետ ՀԿ-ն և գերմանական Հույսի նշան կազմակերպությունը 2016թ. հոկտեմբերին մեկնարկեցին նոր մեկամյա ծրագիր Հայաստանի հյուսիսարևելյան շրջաններում, մասնավորապես Տավուշի մարզի Գարգառ և Լոռու մարզի Գանձաքար համայնքներում: Ծրագրի նպատակն է ներդնել/խթանել արդյունավետ կայուն գյուղատնտեսական արտադրությունը, հատկապես բարձրարժեք մշակաբույսերի մշակություն, ֆերմերային խմբերի կազմելու և ինտեգրացված արտադրության կառավարման և գիտելիքների տարածման միջոցով: Ծրագրի շրջանակներում մենք կաջակցենք կանանց զարգացնելու կանանց՝ կայուն գյուղատնտեսական գործունեությունը դասընթացների միջոցով, ինչպես նաև նրանց կտրամադրենք բարձրորակ սերմեր, տնկիներ և գյուղատնտեսական գործիքներ, վնասատուների դեմ պայքարի միջոցներ և օրգանական պարարտանյութեր: Ծրագրի ավարտից հետո նախատեսված է, որ շահառու ընտանիքներն, ում տրվել են սերմեր և տնկիներ ինչպես նաև անհրաժեշտ գիտելիքներ, պարտավորվում են սերմեր տալ շարունակել


Գյուղական Կանանց Խմբերի տնտեսական հզորացում կարողությունների զարգացման միջոցով

  • Իրականացնող` Կանաչ արահետ ՀԿ, Ֆինանսավորող` ՄԱԿ-ի Կանանց հարցերով զբաղվող գրասենյակի Գենդերային հավասարության հիմնադրամ 2016-2018 թթ.
Կանաչ արահետ ՀԿ-ն ուրախությամբ հայատարարում է «Գյուղական Կանանց Խմբերի տնտեսական հզորացում կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի մեկնարկի մասին, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Կանանց հարցերով զբաղվող գրասենյակի Գենդերային հավասարության հիմնադրամի կողմից:  Գենդերային հավասարության հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք ավելացնում են կանանց տնտեսական հնարավորություններն և/կամ քաղաքական մասնակցությունը տեղական և ազգային մակարդակում:
Կանաչ արահետի ներկայացրած ծրագրի առաջարկը 24 նախաձեռնությունների թվում էր, որոնք ընտրվել էին 1386 ծրագրային առաջարկներից Հիմնադրամի 2015 թ. դրամաշնորհային շրջափուլում: Բոլոր առաջարկներն ուսումնասիրվել են գենդերային հարցերով անկախ փորձագետների  Տեխնիկական Հանձնաժողովի կողմից` անցնելով բազմակի փուլերով: Ընտրված առաջարկներն հաստատվել են ՄԱԿ-ի Կանանց հարցերով զբաղվող գրասենյակի և&nbշարունակել


Կանաչ ուսուցման կենտրոնի հիմնում

Կանաչ արահետ ՀԿ-ն և Green Life ՍՊԸ-ն հիմնում են Կանաչ ուսուցման կենտրոն՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում: Կենտրոնը կծառայի որպես օրգանական ֆերմերային տնտեսության յուրօրինակ մոդել: Մեր նպատակն է ստեղծել "կանաչ կենտրոն", ուր ֆերմերները, գյուղատնտեսները, ուսանողները կարող են ստանալ ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիք: Կենտրոնը կտեղավորվի 280 քառ.մ ընդհանուր տարածք ունեցող երկհարկանի շենքում: Այն կունենա 2750 քառ.մ փորձացուցադրական հողամաս, որտեղ և կանցկացվեն գործնական պարապմունքները: Կենտրոնի առաջին հարկում կլինի հարմարավետ տարածք՝ ուսուցումներ և փոքր աշխատաժողովներ անցկացելու համար: Իսկ երկրորդ հարկում կտեղավորվեն յոթ ննջասենյակ՝ երկհարկ մահճակալներով, որտեղ կարող են գիշերել 15-20 մարդ (ուսուցումների մասնակիցներ, ուսանողներ և կենտրոնի այլ հյուրեր): Կենտրոնում հնարավոր կլինի կազմակերպել ոչ միայն մեկ- կամ երկօրյա ուսուցումներ, այլև ավելի երկարատև՝ հիմգ, տաս և անվելի օր տևողությամբ դասընթացներ՝ գյուղատնտեսության, բնապահպանության և այլ թեմաներով: Փորձացուցադրակաշարունակել