Ավարտված ծրագրեր

Աջակցություն կանանց խմբերին հյուսիս-արևելյան Հայաստանում

Իրականացնող՝ Կանաչ արահետ ՀԿ, ֆինանսավորող՝ Հույսի նշան կազմակերպություն, հոկտեմբեր 2016 – սեպտեմբեր 2017

Կանաչ արահետ ՀԿ-ն և գերմանական Հույսի նշան կազմակերպությունը 2016թ. հոկտեմբերին մեկնարկեցին նոր մեկամյա ծրագիր Հայաստանի հյուսիսարևելյան շրջաններում, մասնավորապես Տավուշի մարզի Գարգառ և Լոռու մարզի Գանձաքար համայնքներում: Ծրագրի նպատակն է ներդնել/խթանել արդյունավետ կայուն գյուղատնտեսական արտադրությունը, հատկապես բարձրարժեք մշակաբույսերի մշակություն, ֆերմերային խմբերի կազմելու և ինտեգրացված արտադրության կառավարման և գիտելիքների տարածման միջոցով: Ծրագրի շրջանակներում մենք կաջակցենք կանանց զարգացնելու կանանց՝ կայուն գյուղատնտեսական գործունեությունը դասընթացների միջոցով, ինչպես նաև նրանց կտրամադրենք բարձրորակ սերմեր, տնկիներ և գյուղատնտեսական գործիքներ, վնասատուների դեմ պայքարի միջոցներ և օրգանական պարարտանյութեր: Ծրագրի ավարտից հետո նախատեսված է, որ շահառու ընտանիքներն, ում տրվել են սերմեր և տնկիներ ինչպես նաև անհրաժեշտ գիտելիքներ, պարտավորվում են սերմեր տալ նաև համայնքի այլ կանանց և կիսվել իրենց գիտելիքներով և փորձով:

office_8j85r5o9Ավարտված ծրագրեր