Ընթացիկ ծրագրեր

Կանաչ ուսուցման կենտրոնի հիմնում

Կանաչ արահետ ՀԿ-ն և Green Life ՍՊԸ-ն հիմնում են Կանաչ ուսուցման կենտրոն՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում: Կենտրոնը կծառայի որպես օրգանական ֆերմերային տնտեսության յուրօրինակ մոդել: Մեր նպատակն է ստեղծել “կանաչ կենտրոն”, ուր ֆերմերները, գյուղատնտեսները, ուսանողները կարող են ստանալ ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիք:

Կենտրոնը կտեղավորվի 280 քառ.մ ընդհանուր տարածք ունեցող երկհարկանի շենքում: Այն կունենա 2750 քառ.մ փորձացուցադրական հողամաս, որտեղ և կանցկացվեն գործնական պարապմունքները:

Կենտրոնի առաջին հարկում կլինի հարմարավետ տարածք՝ ուսուցումներ և փոքր աշխատաժողովներ անցկացելու համար: Իսկ երկրորդ հարկում կտեղավորվեն յոթ ննջասենյակ՝ երկհարկ մահճակալներով, որտեղ կարող են գիշերել 15-20 մարդ (ուսուցումների մասնակիցներ, ուսանողներ և կենտրոնի այլ հյուրեր):

Կենտրոնում հնարավոր կլինի կազմակերպել ոչ միայն մեկ- կամ երկօրյա ուսուցումներ, այլև ավելի երկարատև՝ հիմգ, տաս և անվելի օր տևողությամբ դասընթացներ՝ գյուղատնտեսության, բնապահպանության և այլ թեմաներով:

Փորձացուցադրական դաշտում կացկացվեն գործնական ուսուցումներ: Այստեղ՝ շատ փոքր հողատարածքում, աճեցվելու է մոտ 70 մշակաբույս՝ կանաչեղեն, դեղաբույսեր, բերքատու ծառատեսակներ, հատապտուղներ, ավանդական և ոչ ավանդական մշակաբույսեր, ծաղիկներ: Մշակությունը կարվի ցուցադրական նպատակով՝ հաշվի առնելով բույսերի համատեղելիությունը, հողի հանդեպ պահանջները և այլն:

Կենտրոնում կկիրառվեն մշակության նորարարական մեթոդներ՝ խառը ցանք, մուլչապատում և Հայաստանում ֆերմերների համար առայժմ նորույթ հանդիսացող այլ տեխնոլոգիաներ: Ուսուցումների մասնակիցների համար սնունդը կարտադրվի տեղում: Իսկ դա նշանակում է, որ նրանք հնարավորություն կունենան սնվելու հենց կենտրոնում կամ գործընկեր ֆերմերների տնտեսություններում արտադրված օրգանական մթերքով:

Փորձացուցադրական տնտեսությունում կտեղադրվի կաթիլային ոռոգման համակարգ, բույսերի պաշտպանության համար կօգտագործվեն հակակարկտային ցանցեր: Վնասատուների և բույսերի հիվանդությունների դեմ պայքարի համար կօգտագործվեն միայն էկոլոգիապես անվտանգ մեթոդներ՝ պայքարի մեխանիկական և կենսաբանական միջոցներ (ֆերոմոնային, գունային և այլ թակարդներ, խայծեր): Հողի կպարարտացվի միայն տեղում արտադրված օրգանական պարարտանյութերով. կենտրոնը կունենա կոմպոստի և կենսահումուսի արտադրության փոքր կետեր: Գյուղատնտեսական և կենցաղային աղբը կվերամշակվի:

office_8j85r5o9Ընթացիկ ծրագրեր