Ընթացիկ ծրագրեր

Գյուղական Կանանց Խմբերի տնտեսական հզորացում կարողությունների զարգացման միջոցով

Իրականացնող` Կանաչ արահետ ՀԿ, Ֆինանսավորող` ՄԱԿ-ի Կանանց հարցերով զբաղվող գրասենյակի Գենդերային հավասարության հիմնադրամ 2016-2018 թթ.

Կանաչ արահետ ՀԿ-ն ուրախությամբ հայատարարում է «Գյուղական Կանանց Խմբերի տնտեսական հզորացում կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի մեկնարկի մասին, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Կանանց հարցերով զբաղվող գրասենյակի Գենդերային հավասարության հիմնադրամի կողմից:  Գենդերային հավասարության հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք ավելացնում են կանանց տնտեսական հնարավորություններն և/կամ քաղաքական մասնակցությունը տեղական և ազգային մակարդակում:
Կանաչ արահետի ներկայացրած ծրագրի առաջարկը 24 նախաձեռնությունների թվում էր, որոնք ընտրվել էին 1386 ծրագրային առաջարկներից Հիմնադրամի 2015 թ. դրամաշնորհային շրջափուլում: Բոլոր առաջարկներն ուսումնասիրվել են գենդերային հարցերով անկախ փորձագետների  Տեխնիկական Հանձնաժողովի կողմից` անցնելով բազմակի փուլերով: Ընտրված առաջարկներն հաստատվել են ՄԱԿ-ի Կանանց հարցերով զբաղվող գրասենյակի և  արտաքին շահագրգիռ կողմերի հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է քաղաքացիական հասարակության, կառավարական և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներից: ԿԱ կողմից ներկայացված ծրագրային առաջարկն առանձնանում էր որպես գենդերային հավասարության արդյունավետ խթանման և կանանց հզորացման ու իրավունքների պաշտպանության աջակցության մոդել:
Հայ կանայք նշանակալի դերակատարում  ունեն գյուղատնտեսության մեջ, սակայն նրանք վաստակում են 30%-ով  ավելի քիչ քան տղամարդիկ՝ հիմնականում  տեխոնոլոգիաների և գիտելիքների պակասի պատճառով, ինչպես նաև ավանդական գյուղատնտեսական գործունեության հետ, որը նպատակաուղղված է հիմնականում  սեփական կարիքները հոգալու համար:  Սոցիալական, մշակութային  և տնտեսական մարտահրավերները իրենց մեջ պարունակում են կանանց շրջանում աղքատություն,  գործազրկության և պարենային անպահովության բարձր մակարդակ: Ծրագրի նպատակն է բարելավել կենսապայմանները և նվազեցնել աղքատության մակարդակը 15 գյուղական  համայնքներում` մեծացնելով/ավելացնելով գյուղական կանանց հմտություններն ու կարողությունները  կայուն և օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Ծրագրում ներգրավված  գյուղական կանայք կսովորեն ներդնել ավելի բնական և կլիմայակայուն գյուղատնտեսական պրակտիկա, կբարելավեն  իրենց ստացած բերքի քանակն ու որակը և  կբարձրացնեն  իրենց արտադրանքի մրցունակությունը/ ապրանքայնությունը ներդնելով նոր մարքեթինգային ուղիներ: Ծրագիրը նպատակ ունի նաև  ուժեղացնելու կանանց դերը համայնքային մակարդակում որոշումներ  կայացնելու գործընթացներում և  բարձրացնել տեղական իշխանությունների իրազեկվածության մակարդակը կապված  գյուղական կանանց կարիքների և առաջնահերթությունների վերաբերյալ:

office_8j85r5o9Ընթացիկ ծրագրեր