My Blog

Էկոմիգրացիա. Հարավային Կովկասում կյանքի բարելավմանն ուղղված երկխոսություն և համագործակցություն

No comments

2014թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Էկոմիգրացիա.  Հարավային Կովկասում կյանքի բարելավմանն ուղղված երկխոսություն և համագործակցություն» ծրագրի ղեկավար խորհրդի հանդիպումը, որի նպատակն էր քննարկել ծրագրի շրջանակներում մշակած հետևյալ թեմատիկ քաղաքականության փաստաթղթերը.

o Էկո-միգրանտների դասակարգում,
o Էկո-միգրանտներին պետական աջակցության ձևաչափեր,
o Հատուցման մեխանիզմներ,
o Պետական աջակցություն ստանալու չափանիշներ:

Ծրագրի խորհրդատու Կարեն Հովհաննիսյանը ներկայացրեց փաստաթղթերը: Եղան քննարկումներ մի շարք հարցերի շուրջ. միջազգային համապատասխան կառույցների կողմից մշակած էկոմիգրացիայի սցենարներ, էկոմիգրանտների հաշվառման մեխանիզմներ, միգրացիոն գործընթացների պետական կարգավորման հիմնարար սկզբունքներ, արտակարգ իրավիճակների կանխարգելման, բնակչության պաշտպանության միջոցառումներ, սեյսմիկ անվտանգություն, փոխհատուցման մեխանիզմներ և այլն:

Վերոնշյալ փաստաթղթերը կարող են օգտակար լինել Հայաստանում տվյալ ոլորտի զարգացման և հետագա բարելավման համար:

Ղեկավար խորհրդի հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Միգրացիոն պետական ծառայությունից, Զբաղվածության պետական գործակալությունից, Արտակարգ իրավիճակների նախարարությունից և ՀԿ-ներից:
Ծրագիրը իրականացվում է Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի և Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:

office_8j85r5o9Էկոմիգրացիա. Հարավային Կովկասում կյանքի բարելավմանն ուղղված երկխոսություն և համագործակցություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով