Հակակարկտային ցանցերի մատակարարման և տեղադրման հայտամրցույթի հրավեր
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ Գերմանական «Հույսի Նշան» և հայկական «Կանաչ Արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ-ի կողմից իրականացվում է «Փոքր ֆերմերային տնտեսությունների կենսապայմանների բարելավում՝ կարողությունների զարգացման և կայուն տնտեսական կառույցների ստեղծման միջոցով» ծրագիրը, որի շրջանակներում Կանաչ Արահետ գյուղատնտեսության աջակցության ՀԿ-ն հայտարարում է հակակարկտային ցանցերի մատակարարման և տեղադրման հայտամրցույթ:
Գնառաջարկները պետք է ուղարկվեն մինչև 2018թ-ի հունիսի 10-ը ներառյալ էլ-փոստի, փոստի կամ սուրհանդակային ծառայության միջոցով փակ ծրարով հետևյալ հասցեով:
Կանաչ Արահետ ՀԿ, Երևան 025, Հայաստան, Հերացի 24փ., #1
Այն գնառաջարկները, որոնք Կանաչ Արահետ ՀԿ-ի գրասենյակը կստանա նշված վերջնաժամկետից հետո, չեն ներառվի գնահատման գործընթացում: Եթե գնառաջարկը ուղարկում եք էլ-փոստի միջոցով, ապա ստուգեք, որ դրանք ստորագրված և կնքված են: