Ընթացիկ ծրագրեր

Ուսումնասիրություն Հայաստանում ԿԶՆ իրականացման վերաբերյալ 2024

  • Իրականացնող` Կանաչ արահետ ՀԿ, Ֆինանսավորող` Բեռլինում գործող «Կոպերա» ոչ առևտրային կազմակերպություն և GCAP գլոբալ հիմնադրամ-ը՝ «Գործողություն հանուն Կայուն Զարգացման» (Action4SD) միջնորդությամբ 2024 թ.

Կանաչ արահետ ՀԿ-ն 2024թ-ին ներգրավելով ոլորտի էքսպերտներին, կատարեց ՀՀ-ում ԿԶՆ-ի իրականացման վերաբերյալ հետազոտություն, որը հրապարակվում է greenlane.am կայքում և բաց է հանրային ընթերցման համար։ Ծրագրի շրջանակներում իրականացվել են այցեր գյուղական համայնքներ 2015 թվականի սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ ԿԶՆ-ի մասին աշխարհի երկրների առաջնորդների կողմից ընդունված «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակների մասին իրազեկման և տվյալ տարածաշրջանում հետազոտության նպատակներով։ Հետազոտության մեջ ներառել ենք նաև Կայուն զարգացմանն ուղղված գործողություններ 2015 – 2024 թթ․ կայուն զարգացման նպատակի (ԿԶՆ) առաջընթացի համաշխարհային գնահատման հարցաշար առցանց հարցման արդյունքները։

ՀՀ Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերում կլիմայի փոփոխություններին հարմարվող գյուղատնտեսության կարողությունների բազմամակարդակ ինտեգրացված զարգացում

  • Իրականացնող՝ Կանաչ արահետ ՀԿ, ֆինանսավորող՝ Հույսի նշան «Հույսի Նշան» (Hoffnungszeichen | Sign of Hope e.V.) միջազգային կազմակերպություն

ՀՀ Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերում կլիմայի փոփոխություններին հարմարվող գյուղատնտեսության կարողությունների բազմամակարդակ ինտեգրացված զարգացում» ծրագիրն իրականացվում է «Կանաչ Արահետ» ՀԿ և «Հույսի Նշան» (Hoffnungszeichen | Sign of Hope e.V.) միջազգային կազմակերպության կողմից՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի մեկնարկ՝ 2021թ. նոյեմբերի 1, ավարտը՝ 2024թ. դեկտեմբերի 31

Աջակցություն կանանց խմբերին հյուսիս-արևելյան Հայաստանում

  • Իրականացնող՝ Կանաչ արահետ ՀԿ, ֆինանսավորող՝ Հույսի նշան կազմակերպություն, հոկտեմբեր 2016 – սեպտեմբեր 2017

Կանաչ արահետ ՀԿ-ն և գերմանական Հույսի նշան կազմակերպությունը 2016թ. հոկտեմբերին մեկնարկեցին նոր մեկամյա ծրագիր Հայաստանի հյուսիսարևելյան շրջաններում, մասնավորապես Տավուշի մարզի Գարգառ և Լոռու մարզի Գանձաքար համայնքներում: Ծրագրի նպատակն է ներդնել/խթանել արդյունավետ կայուն գյուղատնտեսական արտադրությունը, հատկապես բարձրարժեք մշակաբույսերի մշակություն, ֆերմերային խմբերի կազմելու և ինտեգրացված արտադրության կառավարման և գիտելիքների տարածման միջոցով: Ծրագրի շրջանակներում մենք կաջակցենք կանանց զարգացնելու կանանց՝ կայուն գյուղատնտեսական գործունեությունը դասընթացների միջոցով, ինչպես նաև նրանց կտրամադրենք բարձրորակ սերմեր, տնկիներ և գյուղատնտեսական գործիքներ, վնասատուների դեմ պայքարի միջոցներ և օրգանական պարարտանյութեր: Ծրագրի ավարտից հետո նախատեսված է, որ շահառու ընտանիքներն, ում տրվել են սերմեր և տնկիներ ինչպես նաև անհրաժեշտ գիտելիքներ, պարտավորվում են սերմեր տալ……

Գյուղական Կանանց Խմբերի տնտեսական հզորացում կարողությունների զարգացման միջոցով

  • Իրականացնող` Կանաչ արահետ ՀԿ, Ֆինանսավորող` ՄԱԿ-ի Կանանց հարցերով զբաղվող գրասենյակի Գենդերային հավասարության հիմնադրամ 2016-2018 թթ.

Կանաչ արահետ ՀԿ-ն ուրախությամբ հայատարարում է «Գյուղական Կանանց Խմբերի տնտեսական հզորացում կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի մեկնարկի մասին, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Կանանց հարցերով զբաղվող գրասենյակի Գենդերային հավասարության հիմնադրամի կողմից:  Գենդերային հավասարության հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք ավելացնում են կանանց տնտեսական հնարավորություններն և/կամ քաղաքական մասնակցությունը տեղական և ազգային մակարդակում:
Կանաչ արահետի ներկայացրած ծրագրի առաջարկը 24 նախաձեռնությունների թվում էր, որոնք ընտրվել էին 1386 ծրագրային առաջարկներից Հիմնադրամի 2015 թ. դրամաշնորհային շրջափուլում: Բոլոր առաջարկներն ուսումնասիրվել են գենդերային հարցերով անկախ փորձագետների  Տեխնիկական Հանձնաժողովի կողմից` անցնելով բազմակի փուլերով: Ընտրված առաջարկներն հաստատվել են ՄԱԿ-ի Կանանց հարցերով զբաղվող գրասենյակի և….

Կանաչ ուսուցման կենտրոնի հիմնում

Կանաչ արահետ ՀԿ-ն և Green Life ՍՊԸ-ն հիմնում են Կանաչ ուսուցման կենտրոն՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում: Կենտրոնը կծառայի որպես օրգանական ֆերմերային տնտեսության յուրօրինակ մոդել: Մեր նպատակն է ստեղծել “կանաչ կենտրոն”, ուր ֆերմերները, գյուղատնտեսները, ուսանողները կարող են ստանալ ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիք: Կենտրոնը կտեղավորվի 280 քառ.մ ընդհանուր տարածք ունեցող երկհարկանի շենքում: Այն կունենա 2750 քառ.մ փորձացուցադրական հողամաս, որտեղ և կանցկացվեն գործնական պարապմունքները: Կենտրոնի առաջին հարկում կլինի հարմարավետ տարածք՝ ուսուցումներ և փոքր աշխատաժողովներ անցկացելու համար: Իսկ երկրորդ հարկում կտեղավորվեն յոթ ննջասենյակ՝ երկհարկ մահճակալներով, որտեղ կարող են գիշերել 15-20 մարդ (ուսուցումների մասնակիցներ, ուսանողներ և կենտրոնի այլ հյուրեր): Կենտրոնում հնարավոր կլինի կազմակերպել ոչ միայն մեկ- կամ երկօրյա ուսուցումներ, այլև ավելի երկարատև՝ հիմգ, տաս և անվելի օր տևողությամբ դասընթացներ՝ գյուղատնտեսության, բնապահպանության և այլ թեմաներով: Փորձացուցադրական…….

office_8j85r5o9Ընթացիկ ծրագրեր