Էկո ծրագրեր

Բնապահպանական սեմինար` Վանաձորի աշակերտների համար

Ս.թ. հոկտեմբերին «Էկոմիգրացիա. երկխոսություն և համագործակցություն Հարավային Կովկասի երկրներում` առավել լավ կյանքի համար» ծրագրի շրջանակներում Վանաձոր քաղաքի տարբեր դպրոցների շուրջ 30 բարձր դասարանի աշակերտների համար «Կանաչ արահետ» ՀԿ-ն կազմակերպեց սեմինար-քննարկում` տարերային աղետների կանխարգելման, ռեսուրսների կայուն կառավարման, կայուն գյուղատնտեսության թեմաներով:

Սեմինարին ներկա էին բնապահպանական խնդրիներով հետաքրքրված աշակերտներ, ինչպես նաև պոտենցիալ էկոմիգրանտներ: Մասնակիցներին տրամադրվեցին ծրագրի շրջանակներում մշակված «Տարերային աղետների և վտանգավոր բնական երևույթների կանխարգելումը` բնական պաշարների կայուն կառավարման միջոցով» կրթական նյութը, ինչպես նաև «Կայուն գյուղատնտեսություն. ոչ կայուն գյուղատնտեսական աշխատանքների հետևանքով առաջացած բնական աղետների կանխումը» դասավանդման ուղեցույցը:

Մասնակիցներին տրամադրվեց նաև «Հարավային Կովկասում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և կենսաբազմազանությունը պահպանելու համար անհրաժեշտ տեղական հնարավորությունների և տարածաշրջանային համագործակցության զարգացում» ծրագրի («Կանաչ արահետ», CENN, «Մերսի քորփս» կազմակերպություններ, ֆինանսավորող` Եվրամիություն) շրջանակներում մշակված «Բնական աղետների ռիսկերի նվազեցում» օժանդակ ձեռնարկը:

Հանդիպումն անցավ ակտիվ մթնոլորտում: Աշակերտների կողմից եղան բազմաթիվ հարցեր, որոնց էկոմիգրացիային առնչվող ծրագրի մարզային համակարգողի կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ: Մասնակիցներին տրվեցին վկայականներ:
«Էկոմիգրացիա. երկխոսություն և համագործակցություն Հարավային Կովկասի երկրներում` առավել լավ կյանքի համար» ծրագիրը իրականացվում է գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի և Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:

office_8j85r5o9Էկո ծրագրեր