Նպատակը մեկն է՝ զարգացած գյուղ և գյուղատնտեսություն
«Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպությունն ստեղծվել է 2004թ.-ի դեկտեմբերին: Կազմակերպության հիմնադրման ակունքում էին մի խումբ ֆերմերներ, գիտնականներ, ուսանողներ և ագրոբիզնեսի ոլորտի մասնագետներ: Նրանք միավորված էին ընդհանում նպատակով և դեպի այդ նպատակը տանող ուղու ընդհանուր տեսլականով:
Նպատակը մեկն էր՝ Հայաստանի գյուղատնտեսության և գյուղական բնակավայրերի զարգացումը: Կազմակերպության հիմնադիրները համոզված էին, որ այն իրականություն դարձնելու ամենաարդյունավետ ուղին ֆերմերային կոոպերացիայի և առևտրային գյուղատնտեսության զարգացմանը նպաստելն է: Եվ արդեն ավելի քան տաս տարի «Կանաչ արահետ»-ը հաջողությամբ ընթանում է այդ ուղով:
«Կանաչ արահետ»-ի մեծագույն առավելությունը մասնագիտական մեծ փորձն է, որն իր անդամների հարուստ անհատական փորձի ու գիտելիքների գումարային արտահայտությունն է: Մեր անդամներից շատերը երկար տարիներ աշխատում են գյուղատնտեսության և գյուղի զարգացման ոլորտում:
Օգնության ձեռք մեկնելով ֆերմերին՝ «Կանաչ արահետ»-ը փոխադարձ աջակցություն է ստանում գյուղատնտեսական կոոպերատիվներից և ֆերմերային խմբերից: Դրանց մի մասն ստեղծվել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից իրականացված «Մարկետինգի աջակցության ծրագրի» շրջանակներում: Կազմակերպությանն անդամակցում են նաև անհատ ֆերմերներ, գյուղատնտեսության ոլորտի և զարգացման գծով մասնագետներ, գիտնականներ ու հետազոտողներ, ուսանողներ՝ բոլոր նրանք, ովքեր կիսում են մեր գաղափարներն ու նպատակները:
Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է օգնել ֆերմերին բարելավելու և կայունացնելու գյուղմթերքի արտադրությունը՝ ապահովելով սպառողին առողջ ու անվտանգ սննդամթերքով:
«Կանաչ արահետ»-ն օգնում է ֆերմերներին արտադրելու և վաճառելու բարձրորակ և, հետևապես՝ շուկայում մրցունակ գյուղատնտեսական արտադրանք:
Վերջինս իրականացվում է ֆերմերային խմբերի (ֆերմերային դաշտային դպրոցներ, հետազոտական խմբեր և այլն) և կոոպերատիվների ստեղծման և զարգացման միջոցով:
Մեր ընտրած մոտեցումը հնարավորություն է տալիս բարձրացնելու «Կանաչ արահետ»-ի անդամ ֆերմերների, նրանց ընքանիքների, ինչպես նաև մեր ֆերմերների հետ համագործակցող անհատների ու կազմակերպությունների եկամուտն ու կենսամակարդակը:
«Կանաչ արահետ»-ի ռազմավարական ուղղությունները
1. Նպաստել գյուղական համայնքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը՝ կայուն գյուղատնտեսության ներդրման միջոցով
- Կրթություն, խորհրդատվություն, իրազեկության մակարդակի բարձրացում
- Կայուն գյուղատնտեսության զարգացում և էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների արտադրություն
- Գյուղատնտեսական կիրառական հետազոտություններ
- Ագրոկենսաբազմազանության պահպանություն
- Գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրում
- Ֆերմերային խմբերի ձևավորում և զարգացում
- Նյութատեխնիկական աջակցություն ֆերմերներին և ֆերմերային խմբերին` ներդրումային ծրագրերի միջոցով
- Մարքեթինգային ծառայությունների մատուցում
- Շահերի պաշտպանություն և լոբբինգ
2. Նպաստել բնական միջավայրի պահպանությանը և շրջակա միջավայրի հիմնախնդիրների լուծմանը
- Բնապահպանական կրթություն, խորհրդատվություն, իրազեկության մակարդակի բարձրացում
- Բնապահպանական խմբերի ձևավորում և զարգացում
- Շահերի պաշտպանություն և լոբբինգ
- Կանաչ տեխնոլոգիաների ներդրում
- Շրջակա միջավայրի բաղադրիչների պահպանություն և մոնիտորինգ
3. ՀԿ-Ի կարողությունների զարգացում և հզորացում
- Կազմակերպության անդամության աճ, զարգացում և անդամների հետ աշխատանքի շարունակականություն
- Միջազգային դոնորների հետ կապերի ակտիվացում
- Ակտիվացնել Կանաչ արահետի այլընտրանքային ֆոնդահայթայթման աշխատանքները՝ ապահովելով կազմակերպության կայունությունը
- Ուսուցման կենտրոնի ստեղծում` ընդլայնելով կազմակերպության գործունեությունը
- Ծրագրային թիմի կազմավորում ՝ կազմակերպության ֆինանսական կայունությունը ապահովելու նպատակով
- Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ընթացակարգերի ներդրում մարդկային եվ ֆինանսական ռեսուրսների կառավարման ոլորտներում
- Հանրության հետ կապերի բարելավում և զարգացում
- Դրական վերաբերմունքի ձևավորում.
- Դրական փոխհարաբերությունների ստեղծում.