Մեր թիմը

Դր. Նունե Սարուխանյան

Կանաչ արահետ ՀԿ-ի նախագահ

Դր. Սարուխանյանը 33՝ գիտական և 41 հանրամատչելի հոդվածի, ինչպես նաև 5 մենագրության հեղինակ է: Նրա աշխատությունների հիմնական թեմատիկան հատիկաընդեղային մշակաբույսերի, վայրի ուտելի բույսերի և դեղաբույսերի ուսումնասիրությունն է, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսությունը: Դր. Սարուխանյանը կարևոր ներդրում ունի Հայաստանում Գիտասփյուռի տեղական հետազոտական խմբերի (LERG), Ֆերմերային դաշտային դպրոցների (FFS), ինչպես նաև Գյուղի կանանց խորհուրդների (RWC) հիմնման ու զարգացման գործում:

Բարձր գնահատելով դր. Սարուխանյանի աշխատանքը՝ 2012թ. «Կանանց համաշխարհային համաժողով» հիմնադրամը (WWSF) պարգևատրեց նրան «Գյուղի կյանքին կանանց ստեղծագործ մոտեցման համար» մրցանակով (Prize for Women’s Creativity in Rural Life):

Զաբել Հայրունի

Թարգմանիչ, ադմինիստրատիվ մենեջեր

2006թ. Զաբել Հայրունին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության և միջազգային կապերի գծով հումանիտար գիտությունների մագիստրոսի (M.A.) կոչում: Մինչ այդ Զաբելն ուսանել է Երևանի պետական համալսարանում, որտեղ 2002թ. պաշտպանել է անգլերեն լեզվի և գրականության գծով բակալավրի իր թեզը:

Զաբելը Կանաչ արահետի հետ է 2014թ. մարտից: Նա հատկապես կարևորում է այն, որ Կանաչ արահետի թիմում աշխատանքը հնարավորություն է տալիս նպաստելու ֆերմերներին՝ որպես համայնքի տնտեսական, քաղաքական և բնապահպանական համայնապատկերի անբաժանելի մաս ճանաչելուն:

Էլ.փոստ՝  zabel@greenlane.am

Նարինե Ասատրյան

Գլխավոր ֆինանսիստ

Ստելլա Սարուխանյան

Մարկետինգի գծով մասնագետ

Լուսինե Մկրտչյան

Ծրագրի համակարգող

 

Քնքուշ Տոնոյան

Ծրագրի օգնական

office_8j85r5o9Մեր թիմը