Մեր Կամավորները

Լաուրի Ալվանդյան, ԱՄՆ

Լաուրին սկսել է Կանաչ արահետում իր կամավորական աշխատանքը 2014թ. մարտին: Այս ընթացքում նա մեկնեց Արևշատ գյուղ՝ օգնելու Կանաչ արահետի անդամ, ֆերմեր Հովհաննես Վարդանյանին գյուղատնտեսական աշխատանքներում: Բացի այդ, Լաուրին հաջողությամբ օգնում էր Կանաչ արահետի աշխատակիցներին՝ գրասենյակային աշխատանքում:

Լեքսի Անդոնյան, ԱՄՆ

 

Կանաչ արահետի հետ իր կամավորական աշխատանքը Լեքսի Անդոնյանն սկսեց 2013 թ. սեպտեմբերին: Լեքսին օգնության ձեռք մեկնեց մեր ֆերմերներին: Նա աշխատում էր Հովհաննես Վարդանյանի՝ Արևշատ գյուղում գտնվող, և Աշոտ Սարգսյանի՝ Հայթափ գյուղում գտնվող տնտեսություններում:  Բացի այդ Լեքսին անցկացրեց անգլերեն լեզվի դասընթացներ Կանաչ արահետի անդամների և շահառուների համար:

 

Լիզի Բոգոսյան, ԱՄՆ

Լիզի Բոգոսյանը որպես կամավոր մեկ ամիս աշխատեց Արմավիրում՝ Կանաչ արահետի երկար տարիների գործընկերը հանդիսացող Լուկաշինի կոոպերատիվում: Լիզին զբաղվում էր խոտաբույսերի հավաքմամբ, պանրի պատրաստմամբ, չրերի մաքրմամբ ու փաթեթավորմամբ, օգնում էր տեղի դպրոցի բնապահպանության ուսուցչին, ինչպես նաև տեղացի մեղվաբույծին, ով ունի 60 փեթակ:

Էլեոնոր Դուրին, Ֆրանսիա

Էլեոնորը աշխատել է Կանաչ արահետի հետ հինգ ամիս՝ 2012թ. սեպտեմբերից սկսած: Նա ակտիվորեն մասնակցել է գյուղատնտեսության և գյուղի ոլորտի խնդիրների լուծման, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի հետ կապված աշխատանքներում:

.

Լենա Թաշջյան, Կանադա

Կանադացի մեր կամավոր Լենա Թաշջյանը Կանաչ արահետի հետ աշխատել է 2011թ. հուլիսից:

 

Սյուզանա Դորդեվիչ, Սլովենիա

Կանաչ արահետն անչափ շնորհակալ է սլովենացի իր կամավոր Սյուզանա Դորդեվիչին իր կատարած փայլուն աշխատանքի համար:

 

Մարտին Փիդուքս, Շվեյցարիա

2006թ. հուլիս- օգոստոսին մենք հյուրընկալեցինք Շվեյցարիայից մեր կամավոր Մարտին Փիդուքսին: Մարտինը ոչ միայն ուսումնասիրեց Հայաստանի գյուղատնտեսությունը և Կանաչ արահետի գործունեությունը, այլև Հայաստանի ֆերմերներին փոխանցեց իր ընտանիքի՝ ֆերմերային տնտեսություն վարելու փորձը:

 

Նատալի Կամաջյան և Արմեն Ադամյան, ԱՄՆ

 

Նատալի Կամաջյանը և Արմեն Ադամյանը որպես կամավորներ աշխատել են Արարատի մարզի Արևշատ գյուղում բնակվող ֆերմեր, Կանաչ արահետի անդամ Հովհաննես Վարդանյանի տնտեսությունում և օգնել նրան բրոկոլիի տնկման աշխատանքներում

 

Մարիաննա Կեհյայան, Բրազիլիա

 

2011թ. մայիս-հուլիս ամիսներին Կանաչ արահետը հյուրընկալեց բրազիլացի մեր կամավոր Մարիաննա Կեհյայանին:

 

 

Դիանա Մուրատովա, ԱՄՆ

Դիանան ծնվել է Երևանում, սակայն հետագայում նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: 2010թ. նա վերադարձավ Հայաստան որպես Կանաչ արահետի կամավոր և կարևոր գործ արեց մեր կազմակերպության և նրա անդամների համար:

 

Դիեգո Արմանդո Մոլանո, Կոլումբիա

Կանաչ արահետն շնորհակալություն է հայտնում կոլումբիացի իր կամավոր Դիեգո Արմանդո Մոլանոին՝ իր կատարած կարևոր աշխատանքի համար:

 

office_8j85r5o9Մեր Կամավորները