Ինչ է առաջարկում ԿԱ-ն իր անդամներին

Կանաչ արահետն առաջարկում է իր անդամներին

«Կանաչ արահետը» կարևորում է իր անդամներին ցուցաբերվող տեղեկատվական, ուսումնական և խորհրդատվական աջակցությունը: Կազմակերպությունը տարիների ընթացքում ստեղծել է գյուղատնտեսական և բնապահպանական տեղեկատվության ու գիտելիքի հարուստ բազա, որն ամբողջությամբ հասանելի է ֆերմերներին, գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին և, ընդհանրապես, գյուղատնտեսության հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող յուրաքանչյուր անձի:

Մեր անդամներն անվճար տեղեկատվություն են ստանում գյուղատնտեսության բոլոր ճյուղերի վերաբերյալ, ինչպես նաև ապահովվում են անհրաժեշտ գրականությամբ:

Իրականացվող ծրագրերում առաջնահերթ կերպով ներգրավվում են կազմակերպության անդամները:

Կազմակերպության բոլոր անդամներին հնարավորություն է ընձեռվում վերապատրաստվել Հայաստանում և արտերկրում՝ մասնակցելով փորձի փոխանակման, ուսուցողական ծրագրերի, համաժողովների, աշխատաժողովների և այլն:

Արտերկրի անդամների համար հնարավորություն ենք ընձեռում այցելել Հայաստան, մասնակցել Կանաչ արահետի կողմից իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ծանոթանալ երկրի ագրարային ոլորտին, մշակույթին և պատմությանը:

Ագրարային և բնապահպանական ոլորտների հետազոտողներին և ուսանողներին հնարավորություն ենք տալիս աշխատել մեր փորձարարական ֆերմերային տնտեսություններում և հրապարակումներով հանդես գալ Հայաստանի և արտերկրի գիտական հանդեսներում: Աջակցում ենք նրանց մասնակցությանը միջազգային տարբեր համաժողովների, մասնագիտական հավաքների և նպատակային հանդիպումների, ինչպես նաև օժանդակում ենք արտերկրի կրթական հաստատություններում ուսումը շարունակելու գործում:

office_8j85r5o9Ինչ է առաջարկում ԿԱ-ն իր անդամներին