English / Հայերեն

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Բարելավել գյուղատնտեսական, բնապահպանական և սոցիալ-տնտեսական իրավիճակը` կրթական, խորհրդատվական, ներդրումային ծրագրերի միջոցով

Լինել առաջատարը՝ Հայաստանի գյուղատնտեսության և գյուղի զարգացման ոլորտում

Մեր գործունեության հիմքում կանանց, համայնքի աղքատ անդամներին եւ խոցելի այլ խմբերին ուժեղացնելու սկզբունքն է: "Կանաչ արահետ" ՀԿ-ն այն կազմակերպություններից էր, որոնք առաջինը Հայաստանում սկսեցին գործնականում կիրառել մասնակցային մոտեցումը գյուղի զարգացման խնդիրներին, ինչպես նաև հետազոտություններն ու ցանկացած գործունեություն համայնքի և ֆերմերի կողմից առաջնորդված լինելու գաղափարները:

Խորհրդի անդամներ
Պատվավոր անդամներ
Մեր թիմը
Մեր կամավորները

“Կանաչ արահետ”-ը ձեզ է ներկայացնում Արա Հովհաննիսյանի և Նունե Սարուխանյանի հեղինակած նոր գիրքը՝ “Կիտրոնի մշակություն” շարունակել...

«Կանաչ արահետ»-ի ռազմավարական ուղղությունները

1. Նպաստել գյուղական համայնքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը՝ կայուն գյուղատնտեսության ներդրման միջոցով

  • Կրթություն, խորհրդատվություն, իրազեկության մակարդակի բարձրացում
  • Կայուն գյուղատնտեսության զարգացում և էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների արտադրություն
  • Գյուղատնտեսական կիրառական հետազոտություններ
  • Ագրոկենսաբազմազանության պահպանություն
  • Գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրում
  • Ֆերմերային խմբերի ձևավորում և զարգացում
  • Նյութատեխնիկական աջակցություն ֆերմերներին և ֆերմերային խմբերին` ներդրումային ծրագրերի միջոցով
  • Մարքեթինգային ծառայությունների մատուցում
  • Շահերի պաշտպանություն և լոբբինգ

2. Նպաստել բնական միջավայրի պահպանությանը և շրջակա միջավայրի հիմնախնդիրների լուծմանը

  • Բնապահպանական կրթություն, խորհրդատվություն, իրազեկության մակարդակի բարձրացում
  • Բնապահպանական խմբերի ձևավորում և զարգացում
  • Շահերի պաշտպանություն և լոբբինգ
  • Կանաչ տեխնոլոգիաների ներդրում
  • Շրջակա միջավայրի բաղադրիչների պահպանություն և մոնիտորինգ

3. ՀԿ-Ի կարողությունների զարգացում և հզորացում

  • Կազմակերպության անդամության աճ, զարգացում և անդամների հետ աշխատանքի շարունակականություն
  • Միջազգային դոնորների հետ կապերի ակտիվացում
  • Ակտիվացնել Կանաչ արահետի այլընտրանքային ֆոնդահայթայթման աշխատանքները՝ ապահովելով կազմակերպության կայունությունը
  • Ուսուցման կենտրոնի ստեղծում` ընդլայնելով կազմակերպության գործունեությունը
  • Ծրագրային թիմի կազմավորում ՝ կազմակերպության ֆինանսական կայունությունը ապահովելու նպատակով
  • Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ընթացակարգերի ներդրում  մարդկային եվ ֆինանսական ռեսուրսների կառավարման ոլորտներում
  • Հանրության հետ կապերի բարելավում և զարգացում
  • Դրական վերաբերմունքի ձևավորում. 
  • Դրական փոխհարաբերությունների ստեղծում.