Դր. Դորա Ռամսի, ԱՄՆ
Գիտասփյուռի գծով խորհրդատու
3 տարի Դր. Դորա Ռամսին աշխատել է գյուղատնտեսական կրթության ոլորտում: 14 տարի՝ լինելով Վաշինգտոնի նահանգային համալսարանի պրոֆեսոր, նա ղեկավարել է համալսարանի Գիտասփյուռի բաժինը: Դրանից առաջ դր.Ռամսին աշխատել է Օրեգոնի նահանգային համալսարանում որպես երիտասարդների և ընտանիքի կրթության մասնագետ և տարածքային ադմինիստրատոր: 2003-2004 թթ. դր. Ռամսին 18 ամիս աշխատել է Հայաստանում որպես Գյուղատնտեսական համալսարանի Ագրոգիտասփյուռ դեպարտամենտի խորհրդատու: Թոշակի անցնելուց հետո ևս Դր. Ռամսին շարունակում է աջակցել Կանաչ արահետին որպես կամավոր: Շարունակել…
Ջոն Բոբ, ԱՄՆ
OFARM-ի գործադիր տնօրեն
2001թ.-ից առ այսօր Ջոն Բոբը Օրգանական ֆերմերների գործնական կապերի մարկետինգի գործակալության (OFARM, Inc.) գործադիր տնօրենն է: OFARM-ին անդամակցում են օրգանական հացահատիկ արտադող ֆերմերային վեց կոոպերատիվ և անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերներ՝ ԱՄՆ 18 նահանգներից: Բացի այդ, Ջոն Բոբը տնտեսագիտություն է դասավանդում Վիսկոնսին նահանգի Մանիթովոք (Manitowoc, Wisconsin) քաղաքում գտնվող “Սիլվեր Լեյք” քոլեջում (Silver Lake College): Գյուղատնտեսական տնտեսագիտության մագիստրոսի իր կոչումը նա ստացել է Միսսուրի-Կոլումբիայի համալսարանում:
Ջոնը և իր կինը տնօրինում են Վիսկոնսինի իրենց ընտանեկան ֆերման, որն արդեն երրորդ սերնդում ժառանգել են Ջոնի ծնողներից: Բացի այդ, նրանք նաև “The Bobbe Sawmill and Lumber Company” փայտամշակող ընկերության սեփականատերն են: Շարունակել…
2000թ.-ից սկսած Ջոն Բոբն աշխատել է Հայաստանում որպես կամավոր: Կանաչ արահետի հետ իր համագործակցությունն սկսվել է 2005թ.:
Դր. Ալան Լայնս, ԱՄՆ
Խորհրդատու տնտեսագետ՝ քաղաքականության և հեռանկարային զարգացման գծով
Օհայոի նահանգային համալսարան, Գիտասփյուռի դեպարտամենտ
Դր. Լայնսի մանկությունն անցել է ֆերմայում՝ Նյու Յորք նահանգում: Նա ավարտել է Կորնելի համալսարանը, ուր ուսումնասերել է արտադրական գյուղատնտեսություն, գյուղատնտեսական կրթություն և տնտեսագիտություն՝ մասնագիտանալով ֆերմերային տնտեսությունների կառավարման ուղղությամբ: Դր. Լայնսը շարունակել է իր ակադեմիական կրթությունը Փերդյու համալսարանում՝ ստանալով գյուղատնտեսական տնտեսագիտության դոկտորի (Ph.D.) կոչում:
35 տարի շարունակ դր. Լայնը դասավանդել է Օհայոի նահանգային համալսարանում: Այժմ նա այդ համալսարանի պատվավոր պրոֆեսոր է: ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) ծրագրերի շնորհիվ՝ Դր. Լայնսն աշխատել է 12 նախկին խորհրդային հանրապետություններում՝ փոխանցելով իր փորձն ու գիտելիքը ֆերմերնեին, ագրոբիզնեսի մասնագետներին, համալսարաններին, նախարարություններին և գիտասփյուռի նորաստեղծ ծառայություններին:
1991-1993 թթ. դր. Լայնսն աշխատել է Հայաստանում՝ որպես ԱՄՆ ԳԴ Մարկետինգի աջակցության ծրագրի (USDA-MAP) խորհրդատու և ծրագրի համակարգող: Հենց այդ ժամանակահատվածում էր, որ, դր. Լայսի առաջնորդությամբ, ԱՄՆ ԳԴ ՄԱԾ-ն սկսեց համագործակցել Կանաչ արահետի նախագահ դր. Նունե Սարուխանյանի հետ, ով նվիրումով աշխատում էր Հայաստանի տարբեր մարզերում Գիտասփյուռի տեղական հետազոտական խմբերի (LERGs) ստեղծման ուղղությամբ: Ֆերմերային այս խմբերը, որոնք ստեղծվել էին տեղում՝ անմիջապես ֆերմերային տնտեսություններում, գիտական հետազոտություններ անցկացնելու համար, հետագայում դարձան Կանաչ արահետի հիմքը:
Դր. Ռիչարդ Ֆանտ, ԱՄՆ
Պատվավոր պրոֆեսոր
Դր. Ռիչարդ Ֆանտը Օհայոի նահանգային համալսարանի Այգեգործության և բուսաբուծության դեպարտամենտի պատվավոր պրոֆեսոր է: Բակալավրի իր գիտական կոչումը դր. Ֆանտն ստացել է Դելավեր Վելլի գիտության և գյուղատնտեսության քոլեջում (Delaware Valley College of Science and Agriculture), իսկ մագիստրոսական և դոկտորական թեզերը պաշտպանել է Պենսիլվանիայի նահանգային համալսարանում: Դր. Ֆանտի գիտական բոլոր թեզերում ուսումնասիրվում է մրգի և բանջարեղենի արտադրությունը, մասնավորապես՝ խնձորենու տարբեր տիպի այգիների տնտեսական առանձնահատկությունները:
Մերիլենդի և Օհայոի համալսարաններում աշխատելու տարիներին նա կատարել է բազմաթիվ հետազոտություններ կաթիլային ոռոգման, դեղձենու բարձրաթումբ մշակության և մրգի արտադրությունում կոմպոստի օգտագործման ուղղությամբ: Նա ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ-ի Միջին Արևմուտքում (Midwest) ՝ շնորհիվ մրգի արտադրությանը վերաբերող խորհրդատվական իր ծրագրերի: Դրանք հագեցած են մոլախոտի դեմ պայքարի, սորտերի փորձարկման, բարձրաթումբ մշակության և կաթիլային ոռոգման թեմաներով դասախոսություններով և դաշտային ցուցադրություններով: Նա նաև 2013թ.-ին CABI International-ի կողմից հրատարակված “Ազնվամորի” (“Raspberries”) գրքի խմբագիրներից մեկն է:
Տաս տարուց ավելի դր. Ֆանտը համագործակցում է Կանաչ արահետի հետ՝ աջակցելով Հայաստանի ֆերմերներին մրգի ու բանջարեղենի արտադության և վաճառքի հարցերում:
Դեյվիդ Սլասեր, ԱՄՆ
Ֆերմերային կոոպերատիվների գծով խորհրդատու
Անչափ շնորհակալ ենք Կանաչ արահետին ցուցաբերած Ձեր մեծ աջակցության համար: Ձեր խորհուրներն ու օժանդակությունն օգնել են մեզ զարգացնելու և առաջ մղելու Կանաչ արահետի գաղափարներն ու ծրագրերը:Շարունակել…
Մարտին Լանկեստեր, Նիդերլանդներ
AVALON, Գործադիր տնօրեն
Անչափ շնորհակալ ենք Կանաչ արահետի հետ անձամբ Ձեր և Ձեր կազմակերպության համագործակցության համար: Այն մեզ հնարավորություն է տվել էլ ավելի արդյունավետ նպաստելու Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը: Շարունակել…
Ալբերտ Իմրե, Ռումինիա
“Bioterra” օրգանական գյուղատնտեսության ասոցիացիա, Տնօրեն
Անչափ շնորհակալ ենք Կանաչ արահետի հետ անձամբ Ձեր և Ձեր կազմակերպության համագործակցության համար: Այն մեզ հնարավորություն է տվել էլ ավելի արդյունավետ նպաստելու Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը: Շարունակել…