My Blog

“Առողջ սնուցման հիմնահարցերը” խորագրով հանդիպումներ Լոռու և Կոտայքի մարզերում

No comments

Դեկտեմբերի 17-25-ը տեղի ունեցան “Դպրոցամերձ տարածքներում ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների հիմնում” ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Կանաչ Արահետ ՀԿ-ի կողմից կազմակերպված “Առողջ սնուցման հիմնահարցերը” խորագրով դասընթացները:

Դասընթացները անց են կացվել Լոռու մարզի Ճոճկան, Ալավերդի, Դսեղ, Դարպաս, Լեռնանցք, Կաթնաջուր, Ֆիոլետովո, Շահումյան և Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գեղաշեն և Բալահովիտ բնակավայրերի դպրոցներում: Դասընթացը վարել է Կանաչ Արահետ ՀԿ-ի խորհրդատու Ռամելա Սիմոնյանը։ Դասընթացի մասնակիցների քանակը գերազանցեց 250-ը, որոնց թվում էին դպրոցների տնօրենները, ուսուցիչները, խոհարարները և ծնողները: Դասընթացի ժամանակ բացի առողջ սնուցման հիմնահարցերն ուսումնասիրելուց տեղի ունեցան նաև ակտիվ քննարկումներ, որոնց արդյունքում հնարավոր դարձավ պարզել մի շարք բացասական սովորություններ, որոնք նպաստում են երեխաների սխալ սնվելուն: Ուսումնասիրվեցին նաև տարբեր խորհուրդներ, թե ինչպես է հնարավոր հրաժարվել այդ բացասական սովորություններից և ինչպես կարելի է ավելի հեշտ երեխաներին սովորեցնել ճիշտ սնվել: Դասընթացի մասնակիցները մեծ սիրով և ոգևորությամբ սպասում են հետագա հանդիպումներին:

office_8j85r5o9“Առողջ սնուցման հիմնահարցերը” խորագրով հանդիպումներ Լոռու և Կոտայքի մարզերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով