GreenLane Blog

Կովկասի սոցիալական նորարարությունների դրամաշնորհային մրցույթ

No comments

Կանաչ Արահետ ՀԿ «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է սոցիալական նորարարության դրամաշնորհային մրցույթ ՀՀ Լոռու, Շիրակի ու Տավուշի մարզերում։ Ծրագիրն իրականացվում է CENN կազմակերպության հետ Եվրամիության աջակցությամբ:

  • Սոցիալական նորարարական մրցույթի նպատակն է ճանաչել ու աջակցություն ցուցաբերել այն ծրագրերին, որոնք զարգացնում ու ամրապնդում են սոցիալական նորարարական ու ձեռներեցության գաղափարները Տավուշի, Շիրակի ու Լոռու մարզերում։
  • Նախնական դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2021թ․ փետրվարի 1։ Մրցույթի անցկացման բոլոր փուլերի մասին ու այլ տեղեկատվություն կարող եք ձեռք բերել այստեղ՝https://drive.google.com/…/1VgY3R6iQfQOnIJ4CqPgBN1iKxK3…
office_8j85r5o9Կովկասի սոցիալական նորարարությունների դրամաշնորհային մրցույթ
read more

ՄՐՑՈՒՅԹ՝ Green Lane NGO – Առցանց բիզնես-աքսելերացիոն ծրագիր GREENcubator

No comments

Կանաչ Արահետ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի երիտասարդների համար GREENcubator աքսելերացիայի ծրագրի մշակման և իրականացման նպատակով:

Մրցույթը հայտարարվում է ԵՄ աջակցությամբ իրականացվող՝ «EU4Youth – Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ գյուղերում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարությունների զարգացման համար Հայաստանի սահմնանամերձ մարզերում (Լոռի, Տավուշ, Շիրակ) և Վրաստանի սահմանամերձ շրջաններում (Գորի, Ախմետա, Նինոծմինդա)։ Ծրագիրը նախատեսում է հայտնաբերել կանաչ ձեռներեցական գաղափարներ, խթանել դրանց զարգացումը և աջակցել դրանց գործնական իրականացմանը. GREENcubator աքսելերացիոն ծրագիրը ծառայում է հենց այդ նպատակին:

Կատարվելիք աշխատանք:

Պլանավորում՝

o Մշակել GREENcubator աքսելերացիոն ծրագրի դիզայնը և օրակարգը;

o Թեմատիկ ուղղությունների սահմանում;

o Մենթորների, բանախոսների և այլ ներգրավված անձանց որոշում։

Իրականացում՝

o Ծրագրի մասնակիցների ընտրություն;

o Կազմակերպել և իրականացնել ծրագիրը առցանց ռեժիմով;

o Ծրագրի հաղթողների բացահայտում;

o GREENcubator-ի փակման արարողության կազմակերպում:

Մրցույթին մասնակցության պայմանները.

Որակավորման պահանջներ.

  • Դիմող կազմակերպությունը կամ անձը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.
  • Աքսելերացիոն / նախա-աքսելերացիոն ծրագրերի պլանավորման և իրականացման առնվազն 2 տարվա փորձ;
  • Մարզերում բնակվող երիտասարդների հետ աշխատելու փորձ ՝ նրանց ձեռներեցական հմտությունները զարգացնելու համար;

Բիզնես ճամբարների, հաքաթոնների, աքսելերատորների և այլ կրթական ակտիվությունների առցանց իրականացման փորձ:

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:

Անհրաժեշտ փաստաթղթերը:

  • CV (ֆիզիկական անձինք);
  • Կոնտակտային և նույնականացման տեղեկություն;
  • Իրավաբանական անձանց դեպքում`քաղվածք հանրային ռեգիստրից;
  • Իրականացված աքսելերացիոն / նախա-աքսելերացիոն կամ նմանատիպ ծրագրերի ցուցակ և համառոտ նկարագրություն;
  • Ծառայության ընդհանուր արժեքը / բյուջեն (առանց ԱԱՀ-ի);
  • 2 երաշխավոր.

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 29.01.2021

Դիմումը պետք է ուղարկվի հետևյալ էլ․ հասցեին՝ office@greenlane.am

Վերնագրի դաշտում գրել՝ „Green Lane _EU4Youth – GREENcubator program“

office_8j85r5o9ՄՐՑՈՒՅԹ՝ Green Lane NGO – Առցանց բիզնես-աքսելերացիոն ծրագիր GREENcubator
read more

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

No comments

Հարգելի ընկերներ,

Կանաչ Արահետի ողջ անձնակազմը շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

2020 թվականին մեր ազգի կորուստները շատ էին… Ամբողջ ՀԱՅ ազգը ապրեց մի մեծ ընդհանուր ցավ: Այդ ցավը ստիպեց շատերին վերանայել իրենց կյանքն ու միավորեց բոլորին մեկ ընդհանուր երազանքի շուրջ և այդ երազանքն է խաղաղ երկինքն ու առողջությունը: Ցանկանում ենք, որ այդ երազանքն իրականանա ու սկսած գալիք 2021 թվականից այլևս ոչ ոք չզգա ցավ՝ ոչ հոգեպես և ոչ էլ ֆիզիկապես:

Խոնարհվում ենք բոլոր ՀԵՐՈՍՆԵՐԻ առաջ, ում շնորհիվ մենք այսօր կանք և հնարավորություն ունենք դիմավորել 2021 թվականը… Մենք կարդարացնենք Ձեր սպասելիքներն ու կկրկնապատկենք մեր ջանքերը, որ Ձեր պաշտպանած Հայրենիքը շենացնենք…

office_8j85r5o9Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
read more

Հայտարարություն բաց մրցույթի մասին

No comments

Պատվիրատուն՝ «Կանաչ Արահետ» հասարակական կազմակերպությունը (ք. Երևան, Հերացի 24/1) «Հայկավանում փոքր ֆերմերների կենսապայմանների բարելավում՝ կարողությունների զարգացման և կայուն տնտեսական կառուցվածքների ստեղծման միջոցով» ծրագրի շրջանակներում հայտարարում է բացմրցույթ, որն անցկացվելու է մեկ փուլով:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Շիրակի մարզի Հայկավան համայնքում շինության կառուցման (1-ին փուլ) շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիր:

Մասնակիցների որակավորման տվյալների՝ մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է պատվիրատուին ներկայացնեն մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը՝https://drive.google.com/…/1UVAqyfnKWz-9DBcJ56SwKaQ…

Մրցույթի հայտերը` կազմված հայերեն, անհրաժեշտ է ներկայացնել վերոհիշյալ հասցեով կամ էլեկտրոնային հասցեին (office@greenlane.am)` մինչև 2021 թ. Հունվարի 8-ը, ժ.18.00-ն:

office_8j85r5o9Հայտարարություն բաց մրցույթի մասին
read more

“Առողջ սնուցման հիմնահարցերը” խորագրով հանդիպումներ Լոռու և Կոտայքի մարզերում

No comments

Դեկտեմբերի 17-25-ը տեղի ունեցան “Դպրոցամերձ տարածքներում ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների հիմնում” ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Կանաչ Արահետ ՀԿ-ի կողմից կազմակերպված “Առողջ սնուցման հիմնահարցերը” խորագրով դասընթացները:

Դասընթացները անց են կացվել Լոռու մարզի Ճոճկան, Ալավերդի, Դսեղ, Դարպաս, Լեռնանցք, Կաթնաջուր, Ֆիոլետովո, Շահումյան և Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գեղաշեն և Բալահովիտ բնակավայրերի դպրոցներում: Դասընթացը վարել է Կանաչ Արահետ ՀԿ-ի խորհրդատու Ռամելա Սիմոնյանը։ Դասընթացի մասնակիցների քանակը գերազանցեց 250-ը, որոնց թվում էին դպրոցների տնօրենները, ուսուցիչները, խոհարարները և ծնողները: Դասընթացի ժամանակ բացի առողջ սնուցման հիմնահարցերն ուսումնասիրելուց տեղի ունեցան նաև ակտիվ քննարկումներ, որոնց արդյունքում հնարավոր դարձավ պարզել մի շարք բացասական սովորություններ, որոնք նպաստում են երեխաների սխալ սնվելուն: Ուսումնասիրվեցին նաև տարբեր խորհուրդներ, թե ինչպես է հնարավոր հրաժարվել այդ բացասական սովորություններից և ինչպես կարելի է ավելի հեշտ երեխաներին սովորեցնել ճիշտ սնվել: Դասընթացի մասնակիցները մեծ սիրով և ոգևորությամբ սպասում են հետագա հանդիպումներին:

office_8j85r5o9“Առողջ սնուցման հիմնահարցերը” խորագրով հանդիպումներ Լոռու և Կոտայքի մարզերում
read more

Հայտնի են Կանաչ գաղափարների մրցույթի հաղթողների անունները

No comments

📣 Պատիվ ունենք հայտարարելու շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրվան նվիրված EU4Youth – SEED ծրագրի շրջանակներում Կանաչ գաղափարների հաղթողներին:

🌏 Հետևիր այս հղմանը և բացահայտիր Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի երիտասարդներին և նրանց նորարարական գաղափարները: 💡

🚀 Հաղթողների համար կկազմակերպվեն պրոֆեսիոնալ ուսուցումներ լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաև նրանք կպարգևատրվեն ուսուցողական նվերներով:

Green Lane NGO

📣 We are happy to announce that on June 5, the World Environment Day, EU4Youth-SEED program has revealed the winners of the green idea competition!

🌏 Follow the link and explore some green ideas from Lori, Tavush and Shirak, which aim to save the world by providing innovative solutions. 💡

🚀 For the winner authors, a professional training course in social entrepreneurship and green innovation will be conducted, as well the authors will be awarded by eco-friendly gift sets.

office_8j85r5o9Հայտնի են Կանաչ գաղափարների մրցույթի հաղթողների անունները
read more

Կանաչ արահետ” ՀԿ ևս դարձավ հեղինակավոր DVV International in Armenia կազմակերպության ցանցի անդամ

No comments

⛳️Կանաչ արահետ” ՀԿ ևս դարձավ հեղինակավոր DVV International in Armenia կազմակերպության ցանցի անդամ։
☘️Առաջիկայում սպասեք հաճելի և օգտակար նորությունների։
☘️ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ💐

office_8j85r5o9Կանաչ արահետ” ՀԿ ևս դարձավ հեղինակավոր DVV International in Armenia կազմակերպության ցանցի անդամ
read more

«ԿԱՆԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ և ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ»

No comments

2019 թվականի հունիս ամսին մեկնարկել է «ԿԱՆԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ և ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ» ծրագիրը, որն իրականացնում է գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն՝ 3 Ար Ստրատեգիա կազմակերպության հետ համատեղ: Սույն ծրագիրը իրականացվում է ՄԱԶԾ «Կանանց տնտեսական գործունեության զարգացումը» ծրագրի շրջանակներում՝ «ՄԱԿ-Կանայք» կազմակերպության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, և ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։

office_8j85r5o9«ԿԱՆԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ և ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ»
read more

ՄԱԿ-ի Կանանց գենդերային հավասարության հիմնադրամ, Նյու-Յորք 2018

No comments

Ավարտվեց Նյու-Յորքում մարտի 19-23-ը ՄԱԿ-ի Կանանց գենդերային հավասարության հիմնադրամի կողմից կազմակերպված 2018 թվականի դրամաշնորհառուների գլոբալ աշխատաժողովը։ Մասնակից դրամաշնորհառուները հարստացրին իրենց գիտելիքները՝
ծրագրերն ու կազմակերպությունը ուժեղացնելու, ինչպես նաև գենդերային հավասարությանը և կանանց հզորացմանը հասնելու սոցիալ-նորարարական մոտեցումների մասով։

office_8j85r5o9ՄԱԿ-ի Կանանց գենդերային հավասարության հիմնադրամ, Նյու-Յորք 2018
read more