GreenLane Blog

«Օրգանական սերմերի վերաբերյալ ԵՄ նոր կանոնակարգումները» միջազգային աշխատաժողով

No comments

Ս.թ. մարտի 23-ից 25-ը «Կանաչ արահետ» ՀԿ-ի ծրագրի համակարգող Լուսինե Մկրտչյանը, YES Armenia ծրագրի օրգանական գյուղատնտեսության փորձագետ Նիկոլայ Մանուչարյանի և Գյուղատնտեսության նախարարության Սերմերի գիտական կենտրոնի ներկայացուցիչ Գայանե Մարտիրոսյանի հետ միասին մասնակցեցին սերմերի պաշտպան ARCHE NOAH կազմակերպության «Օրգանական սերմերի վերաբերյալ ԵՄ նոր կանոնակարգումները» միջազգային աշխատաժողովին` Ավստրիայի Ուոլկերսդորֆ քաղաքում:

Այցի ընթացքում հանդիպում տեղի ունեցավ Ավստրիայի ամենախոշոր օրգանական սերմեր արտադրող ընկերություններից մեկի՝ ReinSaat-ի տնօրենի, Arche Noah սերմերի բանկի աշխատակազմի և Եվրոպայի ամենախոշոր օրգանական ֆերմերների ասոցիացիաներից մեկի՝ BioAustria-ի ներկայացուցչի հետ:

Մասնակցությանը աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում ՀՀ-ում ՕԳԱՆ ծրագրին:
Նկարները Manuchi Photography

office_8j85r5o9«Օրգանական սերմերի վերաբերյալ ԵՄ նոր կանոնակարգումները» միջազգային աշխատաժողով
read more

«Կանաչ արահետ» ՀԿ-ն հյուրընկալել էր Գերմանիայի Կիրառական գիտությունների Անհալթի համալսարանի դասախոսական և ուսանողական խմբին

No comments

Ապրիլի 24-29-ը «Կանաչ արահետ» ՀԿ-ն հյուրընկալել էր Գերմանիայի Կիրառական գիտությունների Անհալթի համալսարանի դասախոսական և ուսանողական խմբին՝ ուսումնահետազոտական պրակտիկան անցկացնելու համար: Հյուրերը եղան «Կանաչ արահետի» գրասենյակում, Կանաչ ուսուցման կենտրոնում, հանդիպումներ ունեցան Երևանի պետական համալսարանի դասախոների և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի տնօրենի հետ, այցելեցին Ջրվեժի արգելոցապարկային համալիր, ծանոթացան Հայաստանի տեսարժան վայերին։ Կազմակերպվեց էքսկուրսիա-ծանոթություն Երևանի քաղաքային և շրջանային գյուղատնտեսական լանդշաֆտների հետ։

office_8j85r5o9«Կանաչ արահետ» ՀԿ-ն հյուրընկալել էր Գերմանիայի Կիրառական գիտությունների Անհալթի համալսարանի դասախոսական և ուսանողական խմբին
read more

Գյուղատնտես հայ կանայք հրավիրում են ձեզ փառատոնի

No comments

2014թ. հոկտեմբերի 11-ին կազմակերպվելիք “Գյուղական կյանքի և ավանդույթների”փառատոնին իրենց մասնակցությունը կունենա նաև Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի “Արենի” կանանց խումբը: Նրանք կներկայացնեն “Արենի” հանրահայտ գինին, Արենի խաղողը և իրենց կողմից արտադրված արևահամ մրգերն ու չրերը:
Խումբը ԱՄՆ դեսպան՝ պարոն Ջոն Հեյֆերի կողմից պարգևատրվել է հատուկ պատվոգրով:

Ձեր ակտիվ մասնակցությունը շատ կարևոր է: Եկեք աջակցենք հայ գյուղի կնոջը, մեր ավադությունների, սովորությունների կրողին և մեր աղգի պահպանողին

office_8j85r5o9Գյուղատնտես հայ կանայք հրավիրում են ձեզ փառատոնի
read more

Էկոմիգրացիա. Հարավային Կովկասում կյանքի բարելավմանն ուղղված երկխոսություն և համագործակցություն

No comments

2014թ. սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Էկոմիգրացիա.  Հարավային Կովկասում կյանքի բարելավմանն ուղղված երկխոսություն և համագործակցություն» ծրագրի ղեկավար խորհրդի հանդիպումը, որի նպատակն էր քննարկել ծրագրի շրջանակներում մշակած հետևյալ թեմատիկ քաղաքականության փաստաթղթերը.

o Էկո-միգրանտների դասակարգում,
o Էկո-միգրանտներին պետական աջակցության ձևաչափեր,
o Հատուցման մեխանիզմներ,
o Պետական աջակցություն ստանալու չափանիշներ:

Ծրագրի խորհրդատու Կարեն Հովհաննիսյանը ներկայացրեց փաստաթղթերը: Եղան քննարկումներ մի շարք հարցերի շուրջ. միջազգային համապատասխան կառույցների կողմից մշակած էկոմիգրացիայի սցենարներ, էկոմիգրանտների հաշվառման մեխանիզմներ, միգրացիոն գործընթացների պետական կարգավորման հիմնարար սկզբունքներ, արտակարգ իրավիճակների կանխարգելման, բնակչության պաշտպանության միջոցառումներ, սեյսմիկ անվտանգություն, փոխհատուցման մեխանիզմներ և այլն:

Վերոնշյալ փաստաթղթերը կարող են օգտակար լինել Հայաստանում տվյալ ոլորտի զարգացման և հետագա բարելավման համար:

Ղեկավար խորհրդի հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Միգրացիոն պետական ծառայությունից, Զբաղվածության պետական գործակալությունից, Արտակարգ իրավիճակների նախարարությունից և ՀԿ-ներից:
Ծրագիրը իրականացվում է Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի և Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:

office_8j85r5o9Էկոմիգրացիա. Հարավային Կովկասում կյանքի բարելավմանն ուղղված երկխոսություն և համագործակցություն
read more

Բնապահպանական սեմինար` Վանաձորի աշակերտների համար

No comments

Ս.թ. հոկտեմբերին «Էկոմիգրացիա. երկխոսություն և համագործակցություն Հարավային Կովկասի երկրներում` առավել լավ կյանքի համար» ծրագրի շրջանակներում Վանաձոր քաղաքի տարբեր դպրոցների շուրջ 30 բարձր դասարանի աշակերտների համար «Կանաչ արահետ» ՀԿ-ն կազմակերպեց սեմինար-քննարկում` տարերային աղետների կանխարգելման, ռեսուրսների կայուն կառավարման, կայուն գյուղատնտեսության թեմաներով:

Սեմինարին ներկա էին բնապահպանական խնդրիներով հետաքրքրված աշակերտներ, ինչպես նաև պոտենցիալ էկոմիգրանտներ: Մասնակիցներին տրամադրվեցին ծրագրի շրջանակներում մշակված «Տարերային աղետների և վտանգավոր բնական երևույթների կանխարգելումը` բնական պաշարների կայուն կառավարման միջոցով» կրթական նյութը, ինչպես նաև «Կայուն գյուղատնտեսություն. ոչ կայուն գյուղատնտեսական աշխատանքների հետևանքով առաջացած բնական աղետների կանխումը» դասավանդման ուղեցույցը:

Մասնակիցներին տրամադրվեց նաև «Հարավային Կովկասում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և կենսաբազմազանությունը պահպանելու համար անհրաժեշտ տեղական հնարավորությունների և տարածաշրջանային համագործակցության զարգացում» ծրագրի («Կանաչ արահետ», CENN, «Մերսի քորփս» կազմակերպություններ, ֆինանսավորող` Եվրամիություն) շրջանակներում մշակված «Բնական աղետների ռիսկերի նվազեցում» օժանդակ ձեռնարկը:

Հանդիպումն անցավ ակտիվ մթնոլորտում: Աշակերտների կողմից եղան բազմաթիվ հարցեր, որոնց էկոմիգրացիային առնչվող ծրագրի մարզային համակարգողի կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ: Մասնակիցներին տրվեցին վկայականներ:
«Էկոմիգրացիա. երկխոսություն և համագործակցություն Հարավային Կովկասի երկրներում` առավել լավ կյանքի համար» ծրագիրը իրականացվում է գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի և Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN) կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ:

office_8j85r5o9Բնապահպանական սեմինար` Վանաձորի աշակերտների համար
read more

Այց՝ “Արեգնադեմ” գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվ

No comments

2014 թվականի հոկտեմբերի 13-ին Հիլֆսվերք ավստրիական կազմակերպության ներկայացուցիչներ՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Ջուլիա Վեբերը և Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Նիկոլ Բաուերը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը և ծրագրի համակարգող Վարդգես Դավթյանը այցելեցին Շիրակի մարզի Արեգնադեմ համայնք ծանոթանալու «Արեգնադեմ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի շենքի վերանորոգման և սարքավորումներով վերազինման աշխատանքներին:

Կոոպերատիվի շենքը գրեթե պատրաստ է, ավարտին են հասել նաև ներքին հարդարման աշխատանքները: Կոոպերատիվին տրամադրվել են բոլոր անհրաժեշտ սարքավորումները և գույքը իր գործունեությունն սկսելու համար:

Կոոպերատիվը հիմնադրվել է «Հարավային Կովկասում գյուղական համայնքների կանանց կարողությունների զարգացումը կայուն գյուղատնտեսության ապահովման համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ Հիլֆսվերք ավստրիական կազմակերպության կողմից` Վրաստանում համագործակցելով CENN-ի և Հայաստանում` «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության ՀԿ-ի հետ:

Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ
ՀՀ, 0025, ք. Երևան Հերացու 16/29
Հեռ. (+37410) 575995, 575779
Էլ. Փոստ office@greenlane.am
Կայք. www.greenlane.am

office_8j85r5o9Այց՝ “Արեգնադեմ” գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվ
read more