My Blog

ՄՐՑՈՒՅԹ՝ Green Lane NGO – Առցանց բիզնես-աքսելերացիոն ծրագիր GREENcubator

No comments

Կանաչ Արահետ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի երիտասարդների համար GREENcubator աքսելերացիայի ծրագրի մշակման և իրականացման նպատակով:

Մրցույթը հայտարարվում է ԵՄ աջակցությամբ իրականացվող՝ «EU4Youth – Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ գյուղերում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարությունների զարգացման համար Հայաստանի սահմնանամերձ մարզերում (Լոռի, Տավուշ, Շիրակ) և Վրաստանի սահմանամերձ շրջաններում (Գորի, Ախմետա, Նինոծմինդա)։ Ծրագիրը նախատեսում է հայտնաբերել կանաչ ձեռներեցական գաղափարներ, խթանել դրանց զարգացումը և աջակցել դրանց գործնական իրականացմանը. GREENcubator աքսելերացիոն ծրագիրը ծառայում է հենց այդ նպատակին:

Կատարվելիք աշխատանք:

Պլանավորում՝

o Մշակել GREENcubator աքսելերացիոն ծրագրի դիզայնը և օրակարգը;

o Թեմատիկ ուղղությունների սահմանում;

o Մենթորների, բանախոսների և այլ ներգրավված անձանց որոշում։

Իրականացում՝

o Ծրագրի մասնակիցների ընտրություն;

o Կազմակերպել և իրականացնել ծրագիրը առցանց ռեժիմով;

o Ծրագրի հաղթողների բացահայտում;

o GREENcubator-ի փակման արարողության կազմակերպում:

Մրցույթին մասնակցության պայմանները.

Որակավորման պահանջներ.

  • Դիմող կազմակերպությունը կամ անձը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.
  • Աքսելերացիոն / նախա-աքսելերացիոն ծրագրերի պլանավորման և իրականացման առնվազն 2 տարվա փորձ;
  • Մարզերում բնակվող երիտասարդների հետ աշխատելու փորձ ՝ նրանց ձեռներեցական հմտությունները զարգացնելու համար;

Բիզնես ճամբարների, հաքաթոնների, աքսելերատորների և այլ կրթական ակտիվությունների առցանց իրականացման փորձ:

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք:

Անհրաժեշտ փաստաթղթերը:

  • CV (ֆիզիկական անձինք);
  • Կոնտակտային և նույնականացման տեղեկություն;
  • Իրավաբանական անձանց դեպքում`քաղվածք հանրային ռեգիստրից;
  • Իրականացված աքսելերացիոն / նախա-աքսելերացիոն կամ նմանատիպ ծրագրերի ցուցակ և համառոտ նկարագրություն;
  • Ծառայության ընդհանուր արժեքը / բյուջեն (առանց ԱԱՀ-ի);
  • 2 երաշխավոր.

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 29.01.2021

Դիմումը պետք է ուղարկվի հետևյալ էլ․ հասցեին՝ office@greenlane.am

Վերնագրի դաշտում գրել՝ „Green Lane _EU4Youth – GREENcubator program“

office_8j85r5o9ՄՐՑՈՒՅԹ՝ Green Lane NGO – Առցանց բիզնես-աքսելերացիոն ծրագիր GREENcubator

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով