Հարգելի ընկերներ,
Կանաչ Արահետի ողջ անձնակազմը շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
2020 թվականին մեր ազգի կորուստները շատ էին… Ամբողջ ՀԱՅ ազգը ապրեց մի մեծ ընդհանուր ցավ: Այդ ցավը ստիպեց շատերին վերանայել իրենց կյանքն ու միավորեց բոլորին մեկ ընդհանուր երազանքի շուրջ և այդ երազանքն է խաղաղ երկինքն ու առողջությունը: Ցանկանում ենք, որ այդ երազանքն իրականանա ու սկսած գալիք 2021 թվականից այլևս ոչ ոք չզգա ցավ՝ ոչ հոգեպես և ոչ էլ ֆիզիկապես:
Խոնարհվում ենք բոլոր ՀԵՐՈՍՆԵՐԻ առաջ, ում շնորհիվ մենք այսօր կանք և հնարավորություն ունենք դիմավորել 2021 թվականը… Մենք կարդարացնենք Ձեր սպասելիքներն ու կկրկնապատկենք մեր ջանքերը, որ Ձեր պաշտպանած Հայրենիքը շենացնենք…
Թողնել պատասխան